Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում են նաեւ Բժշկական համալսարանի 400-500 ուսանողներ

Այս օրերին բուժաշխատողներից բացի, չեն քնում, գերլարված աշխատում են նաեւ ապագա բժիշկները։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցում են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 400-500 ուսանողներ։

Նրանք այսպես մասնագիտական գիտելիքներն են ավելացնում՝ պրակտիկ աշխատանք կատարելով, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ունենում իրենց ավանդը։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը, որի խոսքով՝ աշխատանքներում ներգրավված ուսանողները շատ են, դժվար է հստակ թիվ նշել։

100-ից ավելին այս պահին կամավորական աշխատանք են իրականացնում համալսարանական 3 հիվանդանոցային համալիրներում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»), 8 հոգի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, շատերը՝ Երեւանի «Շտապ բժշկական օգնություն» ծառայությունում, տարբեր գերատեսչություններում։

Լուսանկարները՝ ԵՊԲՀ ուսանող, կամավոր Եվա Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից

Նրանք առանց վճարվելու տարբեր աշխատանքներ են իրականացնում՝ իրազեկման նյութեր տրամադրում, ջերմաչափում անում, օգնում բժիշկներին եւ այլն։ Դանիելյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ն վերապատրաստման կուրսեր է իրականացնում, նեղ պրոֆիլով բժիշկներին հմտություններ է փոխանցում, որպեսզի կարողանան ինֆեկցիոն եւ համաճարակաբանական գործողություններ իրականացնել։

Ինչպես հավելեց աշխատակազմի ղեկավարը, ուսանողները հիմնականում միացել են կամավորական աշխատանքին այն ժամանակ, երբ Հայաստանում վարակն սկսել է տարածվել՝ կապված կորոնավիրուսի հայտնաբերման երկրորդ առաջնակի դեպքի հետ։

Նշենք, որ այսօր ֆեյսբուքյան իր էջում նշված բուհի ուսանողների հետ լուսանկար էր հրապարակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ կից գրելով, որ առավոտից երեկո նրանք առանց զլանալու ջերմաչափում են անում, որ վարակը նախարարության շենք չներթափանցի:

Արդեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կամավորություն իրականացնող ուսանողներին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ միջնորդագիր է ուղարկել բուհի Գիտական խորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդինատորների, որոնք այս պահին «առաջնագծում» են։ Այնտեղ գտնվող 4 մնացած ուսանողները, որոնք սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան բուհի կողմից։

Մուրադյանը նաեւ հավելել էր, որ ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6575 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել