Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունների հաշվարկները դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ամբողջացվում են, իսկ մինչ այդ արդեն տեղեկություններ կան, որ թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն կամ կես տոկոս քվե է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար:

Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում այդքան քվե, ապա նշանակվում է՝ ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել ավելի մեծ թվով ընտրողներ:

Այս պահին եղած տվյալներով՝ Արայիկ Հարությունյանին հաջորդում է Մասիս Մայիլյանը:

Մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է՝ դիտարկելու ընտրությունները:

- Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչ տեղեկություններ կան, առաջին փուլով հաղթող կա՞:

- Նախնական տեղեկություններ թվային առումով այս պահին որեւէ մեկս չունենք, որովհետեւ ավելի շատ ծանոթանում ենք մամուլի հրապարակումներին, որոնց ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ ԿԸՀ-ն դեռ որեւէ հրապարակում չի արել: Միգուցե տեղյակ մարդիկ կան, բայց ես չեմ փորձում զարտուղի ճանապարհներով ինֆորմացիա կորզել, սպասում եմ ԿԸՀ օրինական հրապարակմանը:

- Ինչպե՞ս անցան ընտրությունները:

- Այն տեղամասերում, որտեղ որ եղել ենք, պատկերը տարբեր էր: Տեղեր կային, որ եղել են խախտումներ, տեղեր կային՝ շատ հանգիստ եւ հանդարտ ընտրություն կատարվեց: Դեռ մարդկանց մտածողությունից դուրս չի եկել հին սովորույթները, որպեսզի հնարավոր լիներ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած մաքրամաքուր ընտրությունների օրինակով ընտրություն տեղի ունենար: Մնում է սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ ամենն ազդել, ազդել է, թե չէ ընդհանուր արդյունքների վրա: Այսօր կեսօրից հետո ավելի պարզ կլինի:

- Ի՞նչ խախտումներ են արձանագրվել:

- Քարոզչական պաստառներ կային տեղամասերի մոտ, կուտակումներ եւ այլն: Մարդիկ դա կապում էին իրար ծանոթ, բարեկամ լինելու հետ, բայց, այնուամենայնիվ, նման բաներ չպետք է լինեն:

- Տեղեկություններ կան, որ որոշ թեկնածուներ տոնել են իրենց հաղթանակը՝ գիշերը հրավառություն անելով: Եղե՞լ է նման բան:

- Հրավառությունների մասին չեմ կարող ասել, ես Մարտակերտում էի, գիշերվա 2:00-ին եմ հասել: Մամուլում գրում են տոնելու մասին, բայց Արցախում բոլորը դեռ հանգիստ սպասում են:

- Արդեն նաեւ տեղեկություններ կան, որ ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Դուք լսե՞լ եք այդ մասին:

- Այդ մասին Արցախում կան խոսակցություններ, ինչ-որ տեղ նաեւ վստահաբար են այդ մասին խոսում, բայց գնահատել, էլի եմ ասում, չեմ կարող, որովհետեւ ճիշտ չի լինի: Քանի դեռ հրապարակված թվերն ամբողջական չեն, խոսել երկրորդ փուլի մասին վաղաժամ է: 2-3 ժամ հետո ամեն ինչ հստակ կլինի: Սպասենք, տեսնենք:

Հիշեցնենք, որ երեկ Արցախում ընտրում էին ոչ միայն նախագահ, այլ նաեւ խորհրդարան: Ընտրողների բավական բարձր մասնակցություն էր գրանցվել ընտրություններում՝ 72.7 տոկոս: Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական տվյալները ցույց են տալիս, որ խորհրդարան են անցել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի Արցախի «Արդարություն» կուսակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6069 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի