Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտեցումներ է մշակել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների 2019-20 մրցաշրջանի վերսկսման, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Այսօր՝ ապրիլի 2-ին, գործկոմի նիստ է տեղի ունեցել:

Կոմիտեն քննարկել է ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները եւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների:

Գործադիր կոմիտեին ներկայացվել են ՈՒԵՖԱ-ի որոշումն ազգային եւ մինչեւ 21 տարեկանների հավաքականների խաղերի եւ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հետաձգման  վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց հետագա անցկացման մասին ՈՒԵՖԱ-ի աշխատանքային համապատասխան խմբերի կողմից մշակման փուլում գտնվող հնարավոր սցենարները:

ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում գործադիր կոմիտեի անդամները քննարկել են ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները եւ ժամկետները: Մասնավորապես, դիտարկվել են ՀՀ առաջնությունների վերսկսման հետեւյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ եւ հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները եւ ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվել են ակումբների եւ ֆուտբոլիստների միջեւ պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող եւ այլ հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում է կայացրել ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից եւ ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը եւ VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, եւ այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության եւ VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով՝ գործադիր կոմիտեն որոշել է VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20 500 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով:  ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով՝ գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել նաեւ Բարձրագույն խմբի հովանավորչական եւ կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3 500 000 ՀՀ դրամ (2 փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երեւան ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին, որոնք բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես  չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում):

Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների եւ ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1721 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս