Երևան
12 °C
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությունը բանակցությունների մեջ է հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ՝ աշխարհի տարբեր մասերից, որպեսզի նրանք առցանց վարպետության դասեր անցկացնեն հայաստանցի երաժիշտների համար:
Առաջին անգամ այն ապրիլի 3-ին վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նպատակ ունեն գոնե շաբաթը մեկ անգամ օնլայն տարբերակով նմանատիպ վարպետաց դաս անցկացնել: Տնօրենը չցանկացավ անուններ տալ ու բացահայտել, թե հաջորդիվ ովքեր են լինելու օնլայն հրավերների ցանկում՝ պատճառաբանելով՝ դեռ չգիտի՝ բանակցություններն ինչ հունով կընթանան:
«Վարպետության դասերը կարող են ոչ միայն օգտակար լինել մեր ուսանողներին եւ երաժիշտներին, այլեւ այն պասիվ դիտորդներին, որոնք լսում են, թե ինչպիսի խորհուրդներ ու գիտելիքներ է փոխանցում դասախոսը»,- ասաց նա: Սարգիս Բալբաբյանն ուրախությամբ փաստեց, որ հենց առաջին վարպետության դասին ունեցել են 60-ից ավելի դիտորդ, որոնք մեծ հետաքրքրությամբ ունկընդրել են իրենց:
Առաջիկայում հնարավոր է նաեւ՝ հայ վարպետների դասախոսություններ եւս լինեն. «Կարեւորում ենք ե՛ւ արտասահմանյան դասախոսների մասնակցությունը, ե՛ւ մեր հայերի: Նրանք, մեկ երկու ժամ տրամադրելով, կարողանում են իրեց մասնագիտական շատ կարեւոր խորհուրդները տալ: Սա նաեւ հետաքրքրիր կարող է լինել դասախոսների համար, որոնք կարող են տանը նստած ստանալ մասնագիտական գիտելիքներ»:
Մյուս դասախոսություններին մասնակցելու են նաեւ դասախոսներ մարզերից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը փաստեց, որ պանդեմիայի այս իրավիճակում երաժիշտների համար պասիվ շրջանը դժվար թե դրական որեւէ ազդեցություն ունենա:
Նվագախումբը մարտին եւ ապրիլին մի քանի համերգներ էր ծրագրել, որոնք տեղի չեն ունեցել: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մայիսին պլանավորած համերգը հնարավոր կլինի իրականացնել: Շեշտեց, որ նախագծերը ոչ թե չեղարկվում են, այլ հետաձգվում, որոնք առաջիկայում անպայման կյանքի են կոչվելու: «Այս պասիվ շրջանի հետ մեկտեղ շատ կարեւոր մի քանի բաներ տեղ ունեցան. մենք կարողացանք համերգներն առցանց հեռարձակել: Այն երաժշտասերները, որոնք այլ օրերի էլ հնարավորություն չեն ունեցել ունկնդրել մեր համերգները, այժմ ունեն»,- ասաց նա:
Նվագախմբի տնօրենը նկատեց՝ երաժիշտները նույնպես այս օրերին տանն են, պահպանում են կարգը, սակայն փորձում են այս վարպետաց դասերով նրանց եւս ակտիվացնել:
Նշենք, որ Պետրուշեւսկին ապրիլի երեքին կայացած դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, իսկ դասին հետեւել են բազմաթիվ երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասին մասնակցելու հնարավորություն է ընձեռել ոչ միայն նվագախմբի անդամներին, այլեւ երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի ուսանողներին, բոլոր ցանկացող երաժիշտներին։ Վարպետության դասի ընթացքում ջութակահարուհին ներկայացրել է Բախի 2-րդ պարտիտը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT