Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խուդոյանը տեղեկացրեց, որ իր նախորդ հարցմանը, որով ինքը երեք հարց էր բարձրացրել, դատարանի աշխատակազմից պատասխանել են, սակայն դրանից հետո լրացուցիչ հարցման անհրաժեշտություն է եղել. «Ես երեք հարց էի բարձրացրել՝ հետաքրքրվելով, թե երբվանից է դատավորը բյուլետենի մեջ, ինչ պատճառով եւ երբ է վերադառնալու: Առաջին հարցին պատասխանել են՝ ասելով, որ մարտի 13-ից, նշել են, որ երկրորդ հարցին կարող են պատասխանել միայն դատավորի համաձայնության դեպքում, իսկ երրորդ հարցին պատասխան չեն տվել»:

Իր այս նոր հարցմամբ Խուդոյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս մեկ շաբաթվա ընթացքում դատավորի համաձայնությունը ճշտելու համար, ինչպես նաեւ խնդրել է հստակեցնել երրորդ հարցի պատասխանը, այսինքն՝ նշել, թե երբ է դատավորը վերադառնալու:

Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը, մեր հարցին պատասխանելով, երեկ նշել էր, որ դատավորը դեռեւս բյուլետենի մեջ է, եւ որեւէ նոր տեղեկություն ինքը չունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ է բացել: Նրա վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որով արդեն 4 շաբաթ է՝ նիստ չի կայանում դատավորի վատառողջ լինելու պատճառով: Հաշվի առնելով, որ պաշտպանները նախատեսում էին ներկայացնել Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն, պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի կողմից անձնական երաշխավորության վերաբերյալ իրենց միջնորդությունը չքննելու իրավաչափությունը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, սակայն վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ կայքում նշում չկա. «Դատավորի կազմը ինձ համար անհասականլի բաներից է խոսում, ժամկետներն արդեն անցել են, պիտի որոշում ունենային՝ վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ, բայց որեւէ հստակություն չկա, առ այսօր տեղեկություն չունենք»: Դատավորի աշխատակազմից մեր զանգին եւս չպատասխանեցին:

Նշենք, որ Քոչարյանի ազատության համար երաշխավորելու են Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետներ Անուշավան Դանիելյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2345 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել