Երևան
12 °C
Բլոգերներ ու հրապարակախոսներ տարբեր երկրներից վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են պնդում՝ կորոնավիրուսը պատրվակ է, որով պետություններն ուզում են համընդհանուր վերահսկողության տակ պահել բոլորին ու ամենքին: Առաջին պահին ժպիտ հարուցող միտքը, սակայն, բոլորովին անհիմն չէ. այստեղ կներկայացնենք որոշ վերահսկողական գործիքներ, որ արդեն իսկ անձնական տվյալներ են հավաքագրում, մշակում ու փոխանցում հետազոտողներին: Այնպես որ, ձեզ մի քիչ լուրջ պահեք, մեզ հաստատ հետեւում են:
Այսօրվանից Ֆեյսբուքը գործարկում է COVID-19-ի տարածման կանխարգելմանն օժանդակող երկու գործիք՝ հիվանդության դեմ պաշտպանական միջոցառումների քարտեզներ եւ թեժ կետերի հայտնաբերմանը կամավոր ձևով մասնակցություն ապահովող գործիքներ։ Առաջիկայում նախատեսվում է գործարկել եւս երեք գործիք: COVID-19-ի տարածումը հետազոտողները նշել են, որ նախկինում օգտագործվող՝ տեղորոշման և տեղաշարժի տվյալների հետ միասին այս գործիքներով ստացված համալիր տվյալները պիտի որ մեծապես նպաստեն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ՝ ժամանակին դրանցից հրաժարվելու որոշումների կայացմանը:
Ընդդեմ կորոնավիրուսի տարածման պայքարի իր Data for Good գործիքների մասին երեկ հաղորդել է Ֆեյսբուք համաշխարհային սոցիալական ցանցը՝ դրանց ստեղծման համար ներկայացնելով համոզիչ մարդասիրական փաստարկներ:
«Նոր կորոնավիրուս COVID-19-ի hամաշխարհային կորը մարտահրավեր է բոլորիս: Մարդիկ իրարից հեռավորություն են պահում իրենց համայնքները պաշտպանելու համար, առողջապահական ոլորտի աշխատողներն առաջնագծում կյանքեր են փրկում, հիվանդանոցները աշխատում են անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու ուղղությամբ, հանրային առողջապահական համակարգերն էլ փորձում են ճիշտ ուղեցույցներ կիրառել: Իսկ դրա համար հավաստի տեղեկատվություն է պետք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության եւ վարակի տարածման միջոցների մասին»,- նշում են ֆեյսբուքի առողջապահական հարցերի պատասխանատուները:
Եվ որպես Ֆեյսբուքի «Լավարկման տվյալներ» ծրագրի մաս՝ առաջարկվում են քարտեզներ բնակչության տեղաշարժի վերաբերյալ, որոնք հետազոտողներն ու ոչ առեւտրային կազմակերպություններն արդեն իսկ օգտագործում են կորոնավիրուսային ճգնաժամը վերլուծելու համար՝ վստահեցնելով, որ մարդկանց անձնական տվյալների պահպանության համար կիրառվում է տվյալների համախումբ: Այս գործիքն օգտագործողները նշում են, որ դրա միջոցով ձեռք բերվող տեղեկատվությունը կարող է շատ արժեքավոր լինել COVID-19-ին դիմակայելու համար, եւ հայտարարվում է, որ այդ նպատակի համար նախատեսվում է այլ գործիքներ եւս գործարկել:
Ֆեյսբուքի գործիքներն աշխատելու են երկու ուղղությամբ՝
Հիվանդությունների կանխարգելման նոր գործիքների տրամադրում
«Մեր հիվանդությունների կանխարգելման քարտեզները (Disease Prevention Maps) տեղեկատվության համախումբ են, որոնք առողջապահական ոլորտի հետազոտողները կարող են օգտագործել ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է բնակչության ակտիվության դինամիկան ազդում հիվանդության տարածման վրա»,- հաղորդում է ֆեյսբուքը՝ ներկայացնելով երեք նոր գործիք.
Տեղորոշման քարտեզները, որ ցույց են տալիս, թե մեկ տարածքում գտնվող մարդկանց շրջապատում ովքեր կան՝ օգնելով բացահայտել, թե հաջորդիվ որտեղ կարող են հայտնվել COVID-19-ով վարակման դեպքերը:

Շարժման տիրույթների փոփոխությունները տարածաշրջանային մակարդակում ցույց են տալիս՝ մարդիկ մնում են տա՞նը, թե՞ շրջում են քաղաքի տարբեր հատվածներով. սա կարող է պատկերացում տալ, թե արդյոք կանխարգելիչ միջոցառումները տարվում են ճիշտ ուղղությամբ:

Սոցիալական կապի ինդեքսը ցույց է տալիս պետությունների եւ երկրների միջեւ առկա հարաբերությունների «ջերմության աստիճանը», ինչը կարող է օգնել համաճարակաբաններին կանխատեսել, թե հիվանդության հավանական տարածման դեպքում որտեղից կարող են հուսալ աջակցություն:

Ֆեյսբուքը հավաստում է, որ հիվանդությունների կանխարգելման քարտեզները համախմբում են տվյալների շտեմարաններից ստացած տեղեկատվությունը, եւ ծրագրավորողներն էլ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում՝ նվազեցնելու համար մեկ մարդու բազմակի նույնականացումը կամ «հայտնաբերումը»: Օրինակ ՝ դրանք կարող են ներկայացվել քաղաքի կամ վարչական շրջանի ծավալներով, այլ ոչ թե՝ անհատների մակարդակով:
Տեխնիկական գիտությունների թեկնածու, հիվանդությունների մոդելավորման ինստիտուտի աշխատակից Դանիել Կլեյնը, դժգոհելով հիվանդությանը դիմակայելու համար առկա տեխնիկական արագությունից՝ նշել է, որ ձգտում են հասնել հիվանդության տարածման՝ գրեթե անմիջապես բացահայտմանը:
Առողջության ֆեյսբուքյան հետազոտության անցկացում `COVID-19- ին հետեւելու համար
Այսօրվանից ԱՄՆ-ում ոմանք Ֆեյսբուքի «Լրահոս»-ի վերեւում կտեսնեն հղում, որով նրանց կառաջարկվի կամավոր կերպով օգնել առողջապահական ոլորտի հետազոտողներին ավելի լավ դիտարկել եւ կանխատեսել COVID-19- ի տարածումը՝ թույլատրելով որոշ չափով հասանելիություն ունենալ անձնական տվյալներին: Քարնեգի Մելլոնի համալսարանի Դելֆիի հետազոտական կենտրոնի այս նախաձեռնությունը, ֆեյսբուքի մասնագետների դիտարկմամբ, փորձ է պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է արձագանքել ճգնաժամին՝ ներառելով ինքնազննության, ախտանիշների ջերմային քարտեզներ: Այս տեղեկատվությունը կարող է օգնել առողջապահական համակարգերին ճիշտ բաշխել ռեսուրսները, արագ որոշումներ ընդունել՝ երբ, որտեղ եւ ինչպես վերականգնել հասարակական բնականոն կյանքը: Եթե արդյունքներն օգտակար լինեն, նման հետազոտությունները կդառնան հասանելի աշխարհի այլ հատվածներում:

Նշվում է, որ այս հարցման անհատական պատասխանները հետազոտական կենտրոնը չի տրամադրելու Ֆեյսբուքին, եւ դրանք չեն տարածվելու, և հարցման արդյունքները հավաքագրելիս հոգ է տարվելու անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու մասին. հարցումը կատարվելու է նույնականացման համարի միջոցով, որն անձի նույնականացումը չէ:
Ստեղծելով հետազոտող գործընկերների համաշխարհային ցանց
COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր, ինչպես հավաստում է Ֆեյսբուքը, համագործակցել են տասնյակ վստահելի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հիվանդությունների կանխարգելման քարտեզների կիրառմանը: Նրա գործընկերներն են ԱՄՆ-ում Հարվարդի հանրային առողջության դպրոցը, Թայվանի ազգային Ցինգ Հուա համալսարանը եւ Իտալիայում Պավիայի համալսարանը, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպություններ եւ հաստատություններ, ինչպիսիք են Direct Relief-ը, Bill & Melinda Gates հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Նրանց ջանքերով է ստեղծվել COVID-19 mobility data network-ը (կորոնավիրուսի տեղափոխման տվյալների ցանցը), որտեղ օգտագործվում են Ֆեյսբուքի «Լավարկման տվյալները»: Այս ցանցը, նշենք, արդեն ակտիվորեն դիտարկում է ամբողջ աշխարհը:
«Սոցիալական հեռավորության քաղաքականության ազդեցության չափումն այս փուլում միանշանակ կարեւոր է, եւ այս տեսակի համալիր տվյալները (առանց անձնական տվյալներ բացահայտելու) տալիս են պատկերացումներ, որ անհրաժեշտ հիմք կարող են լինել քաղաքական գործիչների որոշումների եւ հետազոտողների կանխատեսման մոդելների համար»,- ասել է Հարվարդի հանրային առողջության դպրոցի վարակիչ հիվանդությունների դինամիկայի կենտրոնի դոցենտ Կարոլին Բուկկեյը:
Այսպիսով, ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են տեղորոշել մարդուն, հետեւել նրա տեղաշարժին։ Որքանով է դա նվազեցնում մարդու անկախությունը, կախված է, թերեւս, նրանից, թե մարդու անկախությունը որքանով է կախված իր՝ ըստ ցանկության տեղաշարժման, ընդդեմ համաճարակաբանական ցուցումների՝ տեղաշարժման եւ ի հեճուկս պետական միջոցառումների՝ տեղաշարժման հնարավորության սահմանափակումներից: Այլ հարց է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողական դերը բավական համեստ է ա՛յս փուլում. մինչդեռ ակնհայտ է, որ դրանք արագորեն ծավալվելու նկրտումներ ունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT