Երևան
12 °C
Այնպես ստացվեց, որ պարգևավճարների թեման հերթական անգամ հայտնվեց հանրային քննարկումների կիզակետում՝ հատկապես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն դիտարկումից հետո, թե նախարարների համար 500 հազար դրամը շատ ցածր աշխատավարձ է (հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվության աստիճանը)։ Հատկապես ոգևորվեցին այն լրատվամիջոցները, որոնց սեփականատերերը կամ ծպտյալ հովանավորներն իրենց իշխանության տարիներին շատ դեպքերում անգամ մոռանում էին աշխատավարձ ստանալ, որովհետև դա իրենց ամսեկան եկամտի 1-2 տոկոսն էր կազմում։
Բայց խնդիրը սա չէ։ Իհարկե շատ վատ է, որ պարգևավճար ստացող պաշտոնյաների աշխատավարձերն անհամեմատելիորեն բարձր են, ասենք, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերից։ Ավելի ճիշտ՝ ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերն են խայտառակ ցածր։ Բայց որպեսզի այդպես չլինի՝ պետությունը պիտի հզորանա։ Պետական կառույցները պիտի նորմալ աշխատեն, տնտեսությունը պիտի զարգանա, կոռուպցիան պիտի արմատախիլ արվի և այլն։ Այս խնդիրները, հասկանալի է, մի օրում չեն լուծվելու, բայց առաջին քայլերից մեկը հաստատ պետական համակարգից կոռուպցիան արմատախիլ անելն ու բարձրակարգ մասնագետներ ներգրավելն է, իսկ դա իսկապես առանց բարձր աշխատավարձի հնարավոր չէ։ Կարելի է, իհարկե, դրա փոխարեն գնալ պարզունակ պոպուլիստական քայլերի՝ ասենք, ընդհանրապես վերացնել պարգևավճարներն ու եղած աշխատավարձերն էլ կրճատել, իսկ այդ գումարներով մի քանի հարյուր դրամով բարձրացնել բոլորի աշխատավարձերը, բայց դա, վստահաբար, հարցի լուծում չէ։
Հիմա՝ երկրորդ հարցը։ Հաճախ հարց է բարձրացվում, թե իսկ ո՞վ է ասել, որ պետք է պարգևավճարներ տալ առանց բացառության բոլորին, չէ՞ որ բազմաթիվ պաշտոնյաներ կան, ովքեր ոչնչով աչքի չեն ընկել կամ շատ վատ են աշխատել։ Այսինքն՝ առաջարկվում է վատ (կամ միջակ) աշխատողներին պարգևավճարներ չտալ։ Սա սխալ մոտեցում է, որովհետև վատ աշխատողներին պետք է ոչ թե պարգևավճարներ չտալ, այլ ազատել աշխատանքից։ Եթե, օրինակ, մեկը խանութում 500 դրամանոց վատ (անորակ, ժամկետանց, փչացած) թթվասեր է տեսնում, չի ասում, չէ՞, «վայ, էս ի՞նչ վատ թթվասեր է, 300 դրամով տվեք՝ առնեմ»։ Եթե վատն է՝ անկախ գնից չի առնում։ Նույնն էլ պետական համակարգի աշխատողների դեպքում է՝ «անորակ» կադրերն այնտեղ չպետք է տեղ ունենան, և վերջ։
Համաձայնվեք, որ պետական համակարգը հենց այդ տրամաբանությամբ էլ աշխատում է, և կադրային փոփոխություններ բավականին հաճախ են տեղի ունենում։ Ով իրեն չի արդարացնում՝ հեռանում է (և ոչ թե առաջվա պես՝ որևէ երկրում դեսպան նշանակվում)։ Իհարկե լինում են նաև բացառություններ․ոչ մի համակարգ անթերի չի աշխատում։ Բայց սկզբունքը, համաձայնվեք, ճիշտ է ընտրված։ Պետք է բարձր աշխատավարձեր տալ բոլորին և աստիճանաբար փոխել նրանց, ովքեր լավ չեն կատարում իրենց պարտականությունները։
Ու վստահաբար՝ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի պետություն, որտեղ արժանապատիվ աշխատավարձ կստանան բոլորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT