Երևան
12 °C
Հանրային տիրույթում պարբերաբար վերսկսվում են պետական համակարգում աշխատողներին տրվող պարգեւավճարների եւ վարձատրության մասին խոսակցությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հայատարարությունների ժամին անդրադառնալով պետական պաշտոնյաների պարգեւատրումների հարցին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ ԱԺ-ի աշխատկազմի շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին։ «Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, համաչափ վարձատրության հարց։
«Այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է վերջին 2 տարում ավելացել համայնքային բյուջեն եւ ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու համար։ Կասեք՝ շատ մարդիկ կան, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողներն ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը, եւ դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու համար»,- ասաց Նազարյանը՝ չցանկանալով նշել պաշտոնյայի անունը։
«Այսօր պետք է մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որ բարեփոխումներն ի վերջո կայանան եւ հարատեւ լինեն, քանի որ ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ մի քանի ամսում»,- ասաց նա։ Նազարյանի խոսքով՝ շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձերը բարձրանային համաչափ եւ միանգամից, բայց այս պահին դա ռեսուրսների սղության հարց է։
Նա նաեւ շեշտեց, որ հեղափոխությունից ընդամենը 1 տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են։ «Բոլորովին չեմ համարում, որ արվածը բավարար է, դա ընդամենը 1 քայլ է, շարունակական գործընթացի ամենասկիզբը,- ասաց Նազարյանը։
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ նախարարների վարձատրության մասին խոսելիս, բնականաբար, նրանց բարեկեցության հարցը չէ, որ դնում է եւ բնականաբար դա չէ այն մտահոգությունը, որով իրենք ստանձնել են իրենց քաղաքական հանձնառությունները։ «Ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելը եւ հանրային բարեկեցության աճն է։ Նկատենք, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաներն իրենց աշխատավարձի հույսին չեն, նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ են ունեցել իշխող կուսակցության բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետեւաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային, թափանցիկ, օրինական միջոցներից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT