Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատել է՝ հիմնվելով նաեւ ՄԻՊ-ի դրքորոշման վրա

Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով կարգապահական տույժի:

ՄԻՊ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ: Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence) մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:

Սա ևս մեկ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում դառնում են իրավունքի աղբյուր: Դրանք իրավակիրառ պրակտիկայում կարող են օգտագործվել դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1820 դիտում

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները