Երևան
12 °C
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով օրեր առաջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն եւ շինծու:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ Կճոյանը տվել է մանրամասն, բազմակողմանի ցուցմունք:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.) ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել էր:
Այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանի եւ Նավասարդ Կճոյանի մասով շարունակվող գործը ամիսներ առաջ Քննչական կոմիտեում վերաբացվել է: Ըստ Կճոյանի պաշտպանի՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ ներկայացվել է այն ձեռագրաբանական փորձաքննությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթերում, որին, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փոխանցվել են գումարները, առկա է հենց Հայրապետյանի եւ Կճոյանի ստորագրությունը, ինչը, սակայն, պաշտպանի խոսքով, որեւէ էական նշանակություն չունի:
Նոր ընթացք ստացած գործի մասին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Արսենյան, ձեզ հայտնի՞ է՝ ինչպես է այս գործը փոխանցվել ԱԱԾ-ին:
- ԱԱԾ-ին կամ Դատախազությանը հարցրեք, թե ինչն է պատճառը, որ ՔԿ-ում քննվող գործը վերցվել եւ տրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ինձ հայտնի չէ, ամեն դեպքում, Փայլակ Հայրապետյանի՝ ձեզ տված հարցազրույցից հասկանալի էր, որ դա տեղի է ունեցել այս 6 ամիսների ընթացքում: Հարցը նրանում է, թե ինչպես են Կճոյանին մեղադրանք առաջադրել հոդվածներով, որոնցով Աշոտ Սուքիասյանը ճանաչվել է անպարտ, իսկ դրա դեմ տարված վճռաբեկ բողոքով դեռեւս որոշում չկա: Դա նշանակում է, որ իրավապահ մարմիններին արդեն հայտնի է Վճռաբեկ դատարանի սպասվելիք որոշումը, այն է՝ կբավարարվի դատախազության բողոքը: Չեմ կարծում, թե մենք այսքան տարիներ պայքարել ենք նախորդ իշխանությունների դեմ եւ անընդհատ ասել, որ պետք է հասնենք նրան, որ արդարադատությունը իսկապես աշխատի, որպեսզի այսօր տեսնենք այս իրավիճակը:
- Աշոտ Սուքիասյանի արդարացումը ի՞նչ կապ ունի Կճոյանի մեղադրանքի հետ, եթե այս դեպքում որպես նոր երեւան եկած հանգամանք այդ ստորագրություններն են դիտում:
- Կապը այնքանով է, որ եթե գործով չկա խարդախություն, փողերի լվացում, այդ ո՞նց են Կճոյանին նման մեղադրանք առաջադրում:
- Բայց Վերաքննիչի այդ որոշումը կոնկրետ Սուքիասյանի մասով չէ՞:
- Գրվում է՝ նախնական համաձայնությամբ, էլ ի՞նչ մասով, ամբողջ գործի մեջ կա՛մ խարդախություն եւ փողերի լվացում կա, կա՛մ չկա:
- Հիմա ընկերության հիմնադրման համար ստորագրելու հանգամանքը Կճոյանը չի՞ հերքում:
- Ո՛չ, չի հերքում, բայց դա իրավունք չի վերապահում որեւէ քննչական մարմնի նոր երեւան եկած հանգամանք համարել եւ առանց վկայի լրացուցիչ հարցաքննության միանգամից մեղադրանք առաջադրել, թե նախնական համաձայնությամբ հափշտակել է 12 միլիոն դոլար գումար:
- Այսինքն՝ նրան կանչել են անմիջապես մեղադրանք առաջադրելո՞ւ:
- Այո՛, սա է ամբողջ խնդիրը: Եվ ես ուղղակի պաշտոնապես հայտարարում եմ՝ գործով անցնող Աշոտ Սուքիասյան կլինի, Փայլակ Հայրապետյան կլինի, թե այլ անձինք, ինչպես որ գրված է, գեթ մեկին թող բերեն կամ մատնացույց անեն մի փաստական տվյալ, ապացույց, որ Կճոյանին առաջարկվել է կամ տրվել այս ամբողջ գումարից գեթ մեկ ցենտ: Նման բան գոյություն չունի:
- Այդ այլ անձինք ովքե՞ր են, անուններ նշվո՞ւմ են:
- Չէ՛, ոչ մի անուն գոյություն չունի: Ես մեղադրանքի ծավալից դուրս իրավունք չունեմ խոսելու, քանի որ պարտավորվել եմ նախաքննության գաղտնիք չհրապարակել, ես ընդամենը այդ կեղծ կամ շինծու ամբաստանության մասին եմ խոսում, եւ եթե ԱԱԾ-ն դա էլ չհրապարակեր, բնականաբար, ես էլ մեկնաբանություն չէի տա:
- ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հիշատակում չկա՞:
- Ո՛չ, չկա: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան տարօրինակ բաներ գոյություն ունեն:
- Պարո՛ն Արսենյան, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերել ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:
- Դա արդեն Փայլակ Հայրապետյանին հարցրեք, նրա գույքն է:
- Եթե Նավասարդ Կճոյանը չի ընդունում, որ դրանք միտված են եղել հանքարդյունաբերության գործին, ըստ նրա՝ ի՞նչ նպատակով է անհրաժեշտ եղել այդ գումարը, թե՞ նա առհասարակ չի ընդունում, որ գումար է վերցրել:
- Գործով չկա եւ չի էլ կարող լինել ապացույց, որ մեկ ցենտ գումար հայտնվել է սրբազանի մոտ:
- Այդ պարագայում ի՞նչ է դրված նրա մեղադրանքի հիմքում:
- Դրել են, էլի՝ պահի իրավիճակից ելնելով, ես չգիտեմ՝ ում սիրտը շահելով կամ ինչ նպատակ հետապնդելով: Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է:
- Նրա դեմ ցուցմունք կա՞:
- Ի՞նչ ցուցմունք, ո՞ւմ կողմից: Իրական կյանքում Փայլակ Հայրապետյանն իմ պաշտպանյալի հետ այս գործընթացների ո՛չ սկզբում, ո՛չ ընթացքում առնչություն, ընդհանուր զրույց, պայմանավորվածություն չի ունեցել:
- Առերեսո՞ւմ էլ չի եղել ձեր պաշտպանյալի եւ Փայլակ Հայրապետյանի կամ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ:
- Չէ՛, չի եղել, որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
- Հիմա ձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն կա՞ գործի նյութերում:
- Կարծեմ տուժող պարոն Հայրապետյանը արդեն իսկ ասել է այդ մասին: Բայց դա ի՞նչ է նշանակում. ես ու դուք ստեղծել ենք մի ՍՊԸ՝ 50/50 բաժնեմասերով: Դա դեռեւս չի նշանակում, չէ՞, որ ուղղված է գույք հափշտակելուն կամ փողերի լվացմանը: Դրան արդեն թող տնօրենը պատասխանի՝ Աշոտ Սուքիասյանը: Բոլոր դեպքերում, իմ պաշտպանյալը երբեւիցե չի հետաքրքրվել, թե ինչպիտի ֆինանսական գործառույթներ է իրականցրել Աշոտ Սուքիասյանը, եւ այդ գումարը որտեղ կամ ում մոտ է հայտնվել:
- Ըստ ձեզ՝ նա մասնակցություն է ունեցել միայն ՍՊԸ-ի ստեղծմա՞նը եւ ֆինանսական եկամուտներ չի՞ ունեցել:
- Այո՛, բացարձակապես չի ունեցել:
- Հաղորդագրության մեջ նշվող օֆշորային ընկերությունները Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի ընկերություննե՞րն են: Այդ մասին «Հետք»-ն էր գրել ժամանակին:
- Դա արդեն թող հարցնեն Աշոտ Սուքիասյանին, իմ պաշտպանյալը որեւէ կապ չունի դրանց հետ:
- Նշվում է նաեւ, որ 2013 թվականին՝ հանցագործության բացահայտումից հետո, Կճոյանը համոզել է Աշոտ Սուքիասյանին ստանձնել ողջ պատասխանատվությունը եւ ոչնչացնել իր մասնակցության վերաբերյալ ապացույցները:
- Դա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, եւ ես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն ինչպես է հաղորդագրության մեջ, այսպես ասած, օպերատիվ տվյալ ներդրել: Ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ այդ գործի հետ կապված մամուլով աղմուկ էր բարձրացել դեռ այն ժամանակ, սրբազանը Աշոտ Սուքիասյանին ասել է՝ թե ինչեր ես արել, քո գործն է, բայց պետք է ասես, որ նույնիսկ այդ ստորագրությունն իմը չէ, որովհետեւ դու խայտառակ ես արել իմ արժանապատվությունը, եւ իմ կամ Տիգրան Սարգսյանի անունը հանիրավի շոշափվում է քո կատարած խարդախությունների մեջ: Այդ նպատակն է հետապնդել, համոզելու խնդիր չի եղել: Բայց եթե անգամ ասում է՝ դա իմ ստորագրությունը չէ, դա ի՞նչ հետեւանք է առաջ բերում, դա հո չի՞ նշանակում, որ այն 12 միլիոն դոլարը միասին են «կերել»: Կարող են ընդամենը վարկած առաջ քաշել, բայց ոչ նման եզրահանգման գալ:
- Իսկ այդ ի՞նչ ապացույցներ են, որ, ըստ ԱԱԾ-ի, համոզել է կեղծել կամ ոչնչացնել:
- Միայն այդ ստորագրություններն են, այլ խնդիր գոյություն չունի: Բայց այսօր իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ իսկապես ստորագրել է այդ ընկերության հիմնադրման համար, մասնաբաժիններից մեկի տերն էլ ինքն է: Ընդ որում, ես չեմ կարող ասել, թե ընկերության ստեղծումն ինչ նպատակ է հետապնդել եւ թե դրա արդյունավետ աշխատանքի դեպքում ինչ պետք է կառուցվեր, բայց շատ բարի նպատակ է եղել, ես պարզապես չեմ կարող մանրամասնել:
- Այդ նպատակը չի՞ իրագործվել:
- Ո՛չ, որովհետեւ սրբազանը ժամանակի ընթացքում միշտ հարցրել է Աշոտ Սուքիասյանին, թե երբ են սկսելու շինության կառուցումը, նա էլ ասել է՝ համբերիր:
- Պարո՛ն Արսենյան, բողոքարկելո՞ւ եք արդյոք մեղադրանք առաջադրելու կամ խափանման միջոց ընտրելու որոշումները:
- Այս պահին հարցաքննությունների փուլում ենք, հետո նպատակահարմարությանը կնայենք, կորոշենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը
Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար
Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին
ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ
Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է
Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում
Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն
Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին
Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար
Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը
Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել
ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times
Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր
Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան
ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ
Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները
Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել
Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը
Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ
2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար
Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել
«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը
Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Rolex ժամացույցի հազվադեպ մոդելը. լուսանկարներ
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին
«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին
Խաչանովը Հոնկոնգում ընթացող թենիսի մրցաշարում զուգախաղով դուրս է եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել․ Բլինկեն
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Արեգակի մակերեսին գրանցվել է բարձրագույն դասի բռնկում
Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի ընդունել և ուղարկել միջազգային թռիչքներ
Վանաձորում շինություն է այրվել
Շերը նշել է պրոդյուսերի անունը, որը սպառնացել է ատրճանակով` ցանկացել քնել իր հետ 15 տարեկանում
Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ
Առաջիկա օրերին տեղի կունենան զորավարժություններ Իրանի ԻՀՊԿ ավելի քան 110 հազար ծառայողների մասնակցությամբ
Որոշ երկրներ դժգոհությամբ են հետևում Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդմանը․ Գիվի Միկանաձե
66-ամյա Մադոննան ամուսնանում է իր 28-ամյա ընկերոջ հետ. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT