Երևան
12 °C
Բժիշկ Ռուբեն Գրիգորյանի լուսանկարը՝ դիմակով, ձեռքին՝ կարգախոս, մեկ ամիս առաջ հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն արդեն մեկ ամսից ավելի է տուն չի գնացել։
Այս օրերին առաջացած դժվարությունների, COVID-19-ի դեմ պայքարի, խուճապի, կարոտի ու, միեւնույն ժամանակ, հումորի մասին պատմում է բժիշկը։
- Պարոն Գրիգորյան (հենց սկզբից ընդհատեց հարցը՝ միայն թե ոչ պարոն՝ բժիշկ կամ Ռուբեն), որքա՞ն ժամանակ է արդեն՝ առաջնագծում եք եւ տուն չեք գնացել։
- Հունվարի վերջից, երբ արդեն կասկած ու հոսք կար, կարելի է առաջնագիծ համարել։ Մարտի 1-ին, երբ առաջին հաստատված դեպքը եղավ, մենք արդեն արտակարգ ռեժիմով ենք աշխատել։ Ամիսուկես է՝ տուն չենք գնում (խոսելիս խորը շունչ է քաշում)։
-Ի՞նչն էր այս օրերին ամենաբարդը։
- Ժամանակի պակասը, որ աշխատանքը լիարժեք հասցնենք։ Ժամանակը պարզապես քիչ էր, մի պահ, մի շրջան է եղել, որ ընդհանրապես չէինք կարողանում հասցնել, բայց գիշերը ցերեկ անելով՝ գլուխ ենք բերել։ Բնականաբար, խոսում եմ՝ որպես քաղաքացի։ Եթե որպես անհատ խոսեմ, դժվարը ընտանիքի անդամներից հեռավորությունն է, որ չես կարողանում նույնիսկ որոշ ծագած հարցերին լուծում տալ։
- Այս օրերին ի՞նչն եք ամենաշատը կարոտում։
- Ամենաշատը՝ ընտանիքիս ու բնությունը։ Կարոտել եմ կանաչը, սարերը, մեր բնաշխարհը։ Արեւից, անձրեւից պարզապես տեղյակ չենք, միշտ շենքային պայմաններում ենք։ Դրան զուգահեռ, բնականաբար, ընտանիքին՝ երեխաներին, կին, մայր, հայր, բայց մեր կոլեկտիվով դարձել ենք այնպես, որ փորձում ենք մեկս մյուսի ցավերով ապրել։ Եթե մեկն ընկճվում է, հույս ենք տալիս, փարատում ենք ու այդպես իրար օգնելով՝ փորձում գոնե ինչ-որ չափով թեթեւացնել այդ ապրումները։
- Քանի՞ երեխա ունեք, ի՞նչ տարիքի են, չե՞ն ապստամբում, որ հայրիկը տանը չէ։
- Սրտաճմլիկ բաներ եք ուզում՝ պատմեմ։ Ապստամբում են։ Օրինակ՝ փոքր տղաս, որն առավել շատ է եղել հայրիկի ուշադրության կենտրոնում։ Ունեմ 3 որդի՝ 10, 9 եւ 3․5 տարեկան, բայց սրտաճմլիկ բաներ չեմ ցանկանում ասել։ Ես սպայական հոգեբանությամբ եմ միշտ առաջնորդվել, որ դրված խնդիրը պետք է տանես պատվով ու առանց տրտունջ։
- Իսկ շփումն իրենց հետ ինչպե՞ս է կազմակերպվում, տեսակապո՞վ։
- Տեսակապով փորձում ենք կապվել, բայց ես խուսափում եմ այդպես, որովհետեւ ամեն անգամ տեսակապով ընտանիքի հետ շփվելուց հետո մեկ ժամ պետք է, որ հարմարվես աշխատանքին, հույզերդ չեզոքացնես։
- Արդեն մեկ ամսից ավելի գերլարված աշխատում եք, ինչպե՞ս եք ուժերը վերականգնում։
- Ուժերը վերականգնում ենք հոգեթերապիայով, ներքուստ։ Մեր պարագայում ձեւավորվեց մի թիմ՝ բռունցքի պես, միասնական։ Ամեն մեկս մյուսիս ստիպելով ուղարկում ենք հանգստի, երբեմն մեկը հանուն մյուսի չի գնում հանգստանալու, որ հերթապահի ծանրությունը կիսվի։ Հանգստանում ենք՝ քիչ աշխատանք տանելով, մեկս մյուսիս օգնելով։ Մեզ տրամադրված կացարանում փորձում ենք գոնե անկողնային հանգիստն ապահովել։ Մեր հանգիստն ապահովում ենք ծիծաղով, հումորներով՝ մեր իրավիճակին ավելի հումորային երանգ տալով։ Իմիջիայլոց, օգնում է, կարող եմ Ձեզ էլ խորհուրդ տալ։
- Իրականում մենք էլ ենք նույն կերպ վարվում (ծիծաղում է)։ Մի շարք բժիշկներ այս շրջանն ամերիկյան ֆիլմի հետ են համեմատում։
- Այո, այն ֆիլմային սցենարին շատ նման է, որտեղ կան հույզեր, կոտրված ճակատագրեր։ Մեր պացիենտների հետ շփվելով, օրական քանի՜ մարդու ցավը լսելով՝ համբերատար ամեն ինչին մասնակցում ես։ Ես ճիշտն ասած ռեալիստ եմ․ կա խնդիր, արհավիրք, որը միայն մերը, բժիշկներինը, նախարարինը չի, ամբողջ ազգի խնդիրն է, ու այն պետք է լուծվի, ուրիշ տարբերակ չկա։ Այդ հոգեբանությամբ եթե շարժվես, ամեն ինչին ռեալ նայես, կկարողանաս ճիշտ որոշումներով, քայլ առ քայլ գնալ դեպի տրամաբանական ավարտ։
- Հիվանդների մեջ շա՞տ են խուճապի մատնվողները։
- Ես մեր հասարակությունը հումորային ձեւով բաժանել եմ․ մարդիկ, որ մտածում են սթափ եւ մարդիկ, որ Ֆեյսբուքը որպես Աստվածաշունչ են ընդունում, վերջիններն այն խումբն են, որ մեզ դիմում են խուճապի մեջ։ Նույնիսկ այն տպավորությունն է՝ վիրուսը փսիխոգեն ինչ-որ ազդեցություն ունի։ Միգուցե ունի, որովհետեւ վիրուսով կասկածվող հիվանդի հետ շփվելիս, բժշկական հոտառությամբ ասում էինք, որ նրա մոտ կհաստատվի ու իրոք հաստատվում էր։ Այդ խուճապը կար, շատ պացիենտների մոտ այն վերածվում էր նույնիսկ ագրեսիայի։ Դա բնականաբար կուլ էինք տալիս, մարում էինք այդ խուճապը եւ պատկերացրեք՝ ստացվեց։ Հոգեբաների լուրջ թիմ կար, մենք էլ տիրապետում ենք հոգեբանական մոտեցմանը։ Այն հիվանդը, որն ավելի շուտ էր հավատում բժիշկներին, շուտ էր ապաքինվում։
- Փաստորեն, մարդկանց խուճապն այսօր այնքան չէ, որքան առաջ։
- Այո, հանրային խուճապը չկա, իսկ անհատ հաստատված հիվանդների մոտ դեռ կա, դա բնական է, որովհետեւ սարսափելի նորություններ են նայում։
- COVID-19-ի դեմ պայքարելն ավելի բա՞րդ է՝ մյուս հիվանդությունների համեմատ։
- Ի սկզբանե, երբ առաջին դեպքերն ունեցանք, մութ անտառ էր։ Մենք մտածելու ժամանակ պարզապես չենք ունեցել։ Պետք է շարժվեինք առավել զարգացած երկրների փորձով։ Ելնելով ամեն հիվանդի բուժման ընթացքից՝ մեր փորձը կիրառում էինք մյուս հիվանդի վրա։ Դժվար էր, որովհետեւ անծանոթ ընթացքով, ախտածագմամբ, օրգանիզմում ընթացող փոփոխություններով հիվանդություն է։ Գովաբանել չլինի, բայց փառք Աստծո, ընդհանուր առմամբ, այս ամենը համարենք ստացված։
- Որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, տա՞նը մնալ։
- Տանը չմնալու հարցում բժիշկներով որոշ չափով վիրավորվեցինք հասարակությունից, երբ մի օր պատահաբար փողոց դուրս եկանք ու տեսանք՝ ինչ շարժ կա։ Խնդրեցինք, ֆլեշմոբ կազմակերպեցինք, այն արդյունքը չտվեց, ինչ սպասում էինք։ Երբ տեսան, որ բուժվածներ կան, բժիշկները կարողանում են բուժել, մի քիչ զգոնությունը կորցրին։ Քանի որ տանը չմնացին, վարակի վերահսկողությունը ինչ-որ առումով տուժեց, բայց շնորհիվ մեր համաճարակաբանների եւ առողջապահական համակարգի ներկայացուցիչների՝ բաց թողած դեպքեր չունեցանք, հատուկենտ, այն էլ անհատական մոտեցման արդյունքում։ Շատ փիլիսոփայեցի հարցն ինչպե՞ս էր։ (Կրկնում եմ-Ա․Ա․)։ Խորհուրդս այն կլինի, որ ոչ մի պարագայում չընկճվեն, դատեն սառը, սա բնականոն գործընթաց է, կենդանական աշխարհում ընթացող գործընթացների նման։ Պարզապես պետք է լինեն սթափ, ուշադիր ու հավատան իրենց բժիշկներին, ավելորդ մեղադրանքներ, խուճապային իրադրություններ չստեղծեն։ Ամեն մեկն իր լուման պետք է ներդնի համաճարակի կանխարգելման մեջ։ Մենք անկոտրում ենք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հայտնել է խաղաղության նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին
Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ
Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել
Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է
Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն
Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է
Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ
Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել
Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում
Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան
42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել
Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին
Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է
Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ
Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Հրդեհ՝ Թեղուտ գյուղում
Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ
Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ
Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան
Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT