Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նմուշառում։

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից մեր այն հարցմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է կարգավորվում հիվանդանոցներում ընդունելության հարցը, երբ քաղաքացին, կարող է դիմել տեղի ԲԿ եւ չիմանալով, որ հիվանդ է COVID-19-ով, վարակել բուժանձնակազմին եւ մյուս պացիենտներին։

Ըստ պատասխանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող ԲԿ-ի մասնագետներն առաջնորդվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցներով։

Նախարարությունից նաեւ հավելեցին՝ «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտներին իրականացվում է ՊՇՌ մեթոդաբանությամբ թեստավորում։

Հիշեցնենք, որ մինչեւ մեր հարցման պատասխանը ստանալն այս խնդրի վերաբերյալ խոսել էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Հայաստանում բոլոր ԲԿ-ները հրահանգավորված են՝ աշխատանքները ճիշտ իրականացնելու համար։ Բժիշկները պետք է պահպանեն անձնական պաշտպանության կանոնները: Հետեւելով ուղարկված ալգորիթմներին՝ որոշեն՝ ինչպես տեսակավորել դեպքերը․ տեղափոխել այլ հիվանդանոց, թե առկա առանձնահատկություններից ելնելով՝ թողնել նույն վայրում՝ պահպանելով հակահամաճարակաբանական բոլոր միջոցառումները։

Տպել
1094 դիտում

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում