Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք՝ ստորև.
«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024-ի պոդիումում օրեր առաջ հայտնվեց մի կերպար, որը հաջորդող 18 ու կես ժամվա ընթացքում հանրային հասարակական քննարկման թիվ մեկ նյութը դարձավ։ Քննարկում բառը տվյալ դեպքում շատ բարձր է հնչում։ Առավելապես ծաղր, ավելի պակաս չափով՝ քննադատություն հիշեցնող ինչ-որ բաներ։
Կերպարը մարմնավորում էր Հայաստանում եւ սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետեւորդներ ունի։
Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ, խնդրում եմ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ 18 ու կես ժամվա ընթացքում, երբ դերասանուհին եւ իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց։
Մասնագիտական կարծիք, կերպարի վերլուծություն, դերասանի կարծիք, նկարչի, Նազենիի դասախոսներից մեկից կարծիք, Նազենիի արտիստ ընկերներից որեւէ մեկից կարծիք, չեզոք փորձագետի կարծիք, ստեղծագործական մտքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք լինելու մասին կարծիք, եվրոպաներում կրթված, ապրած, նորաձեւության պոդիումներում տարբեր կերպարների հանդիպածի որեւէ համեմատական կարծիք, ինքըզինքը առաջադեմ համարող որեւէ անձի կարծիք, միջազգային կառույցների հետ համագործակցող քաղհասարակությունից որեւէ կարծիք, ի վերջո, մեր ազգային հպարտություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով ներշնչված «911» երգի տեսահոլովակով երբեւէ ոգեւորած մարդու կարծիք։
Երբ փոթորիկը խաղաղվեց, ու պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են, դերասանուհին ինքը փորձեց բացատրել՝ ինչ էր դա, ինչի համար էր, ինչ իմաստ եւ նշանակություն ուներ, եւ, ահա, արժանացավ իրեն սիրող հանդիսատեսի աջակցությանն ու քաջալերանքին՝ «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր, միշտ առաջ քայլիր, մենք քեզ սիրում ենք»՝ մոտավոր բովանդակությամբ։
Եթե վերեւում նկարագրվածը կարող է մտորումների տեղիք տալ, եւ կասկած առաջանա, որ գուցե տվյալ դերասանուհին, կամ ոճաբանը ընդդիմադիր հայացքներ ունեն, եւ երկրորդ կարծիք չհնչեց՝ այդ հանգամանքից ելնելով, ապա ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ նույն ժամերին, մոտավորապես էլի 18 ժամ 40 րոպե իշխանական կանանցից մեկի կերպարը, որը 180 աստիճան տարբերվում էր վերը հիշատակված բեմական կերպարի փիլիսոփայությունից, «քննադատության» թիրախ էր (ոչ առաջին անգամ), եւ կրկին այդ 18 ժամ 40 րոպեի ընթացքում նմուշի համար գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց (ոչ առաջին անգամ)։
Բնականաբար, ինչպես ընդդիմադիր դերասանուհին ունի իրեն սիրող մարդիկ ու հանդիսատես, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ, քաղաքական համախոհներ եւ այլն»,- գրել է նա՝ հրապարակելով իր անցկացրած զուգահեռների լուսանկարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնի է՝ ով է նշանակվել Սիրիայի վարչապետի պաշտոնակատար
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել
Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան»-ի քվեարկության միջանկյալ արդյունքները
Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի
Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել Զբաղվածության 2025-31 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ
Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի. ՄԻՊ
Բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա. ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան
Շիրակի մարզում դեկտեմբերի 11-12-ին ջուր չի լինի. հասցեներ
Արշավախմբի անդամներն ընկել են լանջից. ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում նրանք փրկվել են. տեսանյութ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 10-ին
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում
Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին
ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է
Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ
Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան
Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան
6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ
Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ
Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը
Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են
Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում
Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը
Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է
Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին
Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է. Կապանում ջրահեռացված կեղտաջրերը լցվել են Ողջի գետ
Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023-ին նկատվում է արդյունավետության աճ. հետազոտական զեկույց
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT