Գնահատման համաձայն՝ նոր չափորոշչով սովորողները 2 տարում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ են ունեցել. նախարար

14/11/2024 schedule18:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը:

Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումները` նախարարը նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ այժմ արդեն ընթացքի մեջ է փուլային ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում: Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը` առանձնացնելով «Թումո», COAF-ի SMART կենտրոններ, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը:  Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև միջին մասնագիտական և արհեստագործական,  ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է: Գրանտ Կասոավանյետեն ընդգծել է՝ իրենց հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ոլորտային կարևոր ռազմավարական փաստաթղթերն ու նախագծերը քաղհասարակության  հետ քննարկվում են` ապահովելով մասնակցային գործընթաց: ԿԳՄՍ նախարարին կից գործում են նաև հասարակական և աշակերտական խորհուրդներ, և պարբերաբար գումարվում են նիստեր՝ քննարկելու կարևոր օրենսդրական նախագծերն ու բարեփոխումները:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1178 դիտում

Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել

Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ

Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է

Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան

Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան

ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը տրամաբանական է, պետք է որոշակի զսպվածություն պահպանվի. Պապոյան

Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով. մանրամասներ

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի, տես՝ ի՞նչ ես անում, սա անընդունելի է. Փաշինյան

Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, ՔՊ-ն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի. Խուդաթյան

Բազմաթիվ անելիքներ կան, ՔՊ խմբակցության ակնկալիքը եղել և մնում է հանուն Գյումրու աշխատելը. Հարությունյան

Դպրոցներում մեկնարկել է ծրագիր, որը համախմբում է ազգային փոքրամասնություններին. տեսանյութ

Կառավարությունը կաջակցի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է՝ դասակարգված են

Ֆրանսիան մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին՝ «անտեսելով միջազգային իրավունքը». Հաջիև

Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար 3 մլն դոլար կհատկացվի

Կառավարությունը դադարեցրեց Գյումրու ավագանու լիազորությունները, կլինեն ընտրություններ

Պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հազար դրամ կստանան

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Նոր տարի է գալիս, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին․ վարչապետ

Վահագն Ալեքսանյանը հայտնել է՝ ում ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը և ինչ տեղեկություններ է հայտնել

Կիրանցում և Բերքաբերում իրականացվելու են պայթյուններ. ՊՆ-ն իրազեկել ու մանրամասնել է

Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

«Երևանի ավտոբուս» ընկերությունն ազատվել է մաքսատուրքից

Սուբվենցիոն ծրագրերով մարզպետների աշխատակազմերին 3 մլրդ 395 մլն դրամ կհատկացվի

Սրահների ջահերը միացված են եղել, միացնող-անջատողն ասում է՝ «արա, ո՜վ է սրա տերը, պետական փող ա, էլի». վարչապետ