Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան

24/12/2024 schedule18:10

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նախկին նախագահների բանավեճից հրաժարվելուն: Ըստ Ռուբինյանի, նրանց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է`առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի:

«Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը:

Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով` Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը` մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:

Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով:

Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.

«Սա մի բան է նշանակում`երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն` ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում:

Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները»։

Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»։

Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին`մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում:

Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:

Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի` 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:

Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է` առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»,- գրել է Ռուբինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
535 դիտում

Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան

Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան

Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն

Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ

Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել

Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար

Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու

Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները

Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին

Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել

Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում

Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան

Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան

Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին

Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ

Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են

Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ

Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել

Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան

Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել

10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ

ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին

Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները

Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան