Իսրայելում քաղաքական թրիլերը շարունակվում է

 

Ապրիլի սկզբին հույս արթնացավ, որ Իսրայելում կորոնավիրուսի տարածման ֆոնին քաղաքական ուժերը մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ վերջ կտան շուրջ մեկ տարի տեւող քաղաքական ճգնաժամին՝ միավորվելով ընդդեմ համաճարակի: Ընդ որում, միավորման հայտ ներկայացրեցին նախ ոչ իշխանական ուժերը, ներառյալ «Արաբական միացյալ ցուցակը», որի հետ համագործակցությունը մինչ այդ բացառում էին ինչպես ընդդիմադիր ամենախոշոր «Կահոլ Լավան» դաշինքը, այնպես էլ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տուն Իսրայել» կուսակցությունը: Մարտի 24-ին Կնեսետի մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընտրվեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Այդպես հանձնաժողովների նախագահներ ունեցան «Մեր տուն Իսրայել», «Կահոլ-Լավան» եւ անգամ «Արաբական միացյալ ցուցակ» խմբակցությունները: Գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար իշխանությունը պահպանելու տեսանկյունից դա առայժմ ամենավտանգավոր պահն էր: Սակայն նույն երեկոյան «Կահոլ-Լավանը» կտրականապես մերժեց արաբների հետ որեւէ համագործակցությունը, իսկ հաջորդ օրը Բենի Գանցն ընտրվեց Իսրայելի 23-րդ գումարման Կնեսետի խոսնակ: Իսկ ապրիլի 20-ին ի վերջո կնքվեց կոալիցիոն համաձայնագիրը:

Գանցի եւ Նեթանյահուի բանակցությունների արդյունքում որոշվեց, որ Նեթանյահուն կպաշտոնավարի որպես վարչապետ մինչեւ 2021թ. սեպտեմբեր, ինչից հետո նրան կփոխարինի Գանցը, որը մինչ այդ կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը: Մինչև հմաձայնագրի կնքումը բանակցությունները շարունակվում էին մանր թվացող հարցերի շուրջ: Այդպիսիք մնացել էին երկուսը. Իսրայելի Գերագույն դատարանի վետոյի հաղթահարման օրինագիծը եւ դատավորների նշանակման հանձնաժողովի կազմը:

Իշխանական «Լիկուդը» պահանջում էր Գերագույն դատարանի վետոյի հաղթահարման օրինագիծն ընդունել մինչեւ կառավարության ձեւավորումը: Այդպիսով Նեթանյահուն փորձում էր խուսափել Գերագույն դատարանի սպառնալիքից, որը կարող էր որոշել, որ Նեթանյահուն իրավունք չունի կառավարություն կազմել, քանի որ մի քանի քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ: «Կահոլ Լավանը» դեմ էր այդ օրինագծին, սակայն ի վերջո համաձայնվեց կոալիցիոն համաձայնագրի մեջ կետ ավելացնել, համաձայն որի դատարանի նման որոշման դեպքում հանդես կգա եւս մեկ արտահերթ ընտրությունների անցկացման օգտին:

Մյուս խնդրահարույց հարցը դատավորների նշանակման հանձնաժողովի կազմն էր: «Լիկուդը» հանդես էր գալիս գործող կանոնի չեղարկման օգտին, որի համաձայն հանձնաժողովի անդամներից մեկը պետք է ներկայացնի ընդդիմադիր խմբակցություն: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքական համակարգի չորս ներկայացուցիչներ՝ հանձնաժողովի ղեկավարը (արդարադատության նախարարը), եւս մեկ նախարար եւ երկու պատգամավոր: Պատգամավորներից մեկը ներկայացնում է ընդդիմությունը։ Այդ կանոնի չեղարկումը գործնականում թույլ կտար Նեթանյահուի դաշինքին կիրառել վետոյի իրավունք եւ միանձնյա նշանակել դատավորներին, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու: Բանակցությունների վերջին փուլում Գանցը համաձայնեց, որ դատավորների նշանակման հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչ կդառնա Նեթանյահուի թեկնածուն՝ Ցվի Հաուզերը, իսկ Նեթանյահուն իր հերթին հրաժարվեց իր պահանջից՝ հանձնաժողովի անդամներին մինչեւ կառավարության կազմավորումը նշանակելուց:

Գանցի եւ Նեթանյահուի բանակցությունների ողջ ընթացքում «Կահոլ Լավանի» նախկին դաշնակիցները կոչ էին անում Գանցին չգնալ գործարքի Նեթանյահուի հետ, իսկ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ լավ է ճանաչում վարչապետին եւ համոզված է, որ Նեթանյահուն երբեք չի ստորագրի կոալիցիոն համաձայնագիրը, այլ «ուղղակի ժամանակ է ձգում»: Լիբերմանը նաեւ պահանջել էր Գանցից շարունակել օրինագծերի ընդունման գործընթացը, որոնք թույլ չեն տա Նեթանյահուին մնալ վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ Գանցը հայտարարել էր, որ եթե ապրիլի 20-ի դրությամբ չհաջողվի կառավարություն ձեւավորել, ապա ինքը կսկսի այդ օրինագծերի իրականացումը: Ու թեեւ «Լիկուդում» հայտարարում էին, որ օրինագծերի ընդունման գործընթացի վերսկսման դեպքում բանակցություններն անմիջապես կդադարեցվեն, թերեւս հենց Գանցի հայտարարած վերջնաժամկետը ստիպեց Նեթանյահուին ընդառաջ գնալ կոալիցիայի ստեղծմանը: Ապրիլի 20-ին իսրայելական ԶԼՄ-ները հղում կատարելով իրենց աղբյուրներին տեղեկատվություն տարածեցին, որ կողմերը հասել են համաձայնության եւ համաձայնագիրը շուտով կստորագրվի: Երեկոյան դրա մասին հայտարարվեց արդեն պաշտոնապես:

Նեթանյահուին կարծես թե հերթական անգամ հաջողվում է պահպանել վարչապետի պաշտոնը եւ իշխանական լծակները իր համար կարեւոր փուլում՝ քրեական պատասխանատվության վտանգի տակ գտնվելով: Մյուս կողմից, սակայն, եթե Գերագույն դատարանը որոշի, որ Նեթանյահուն իրավասու չէ կառավարություն կազմել, եւ «Կահոլ Լավանը» սատարի արտահերթ ընտրությունների գաղափարը՝ դա որեւէ կերպ չի օգնի Նեթանյահուին ո՛չ պաշտոնը պահպանելու, ո՛չ էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում: Իսկ «Կահոլ Լավանը», դատարանի կողմից Նեթանյահուին չեզոքացնելուց հետո, կարող է եւ չկատարել կոալիցիոն համաձայնագրով իր վրա վերցրած պարտավորությունները եւ փորձել նոր վարչապետի հարցը լուծել 23-րդ գումարման Կնեսետի շրջանակներում: Ամեն դեպքում, քաղաքական ուժերն ունեն ժամանակ մայիսի 7-ը. եթե մինչ այդ կառավարություն չձեւավորվի, ապա Իսրայելում կկայանան 3-րդ անընդմեջ արտահերթ ընտրությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3864 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը