Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» ֆիլմը հայտնվել է Ճապոնիայի վարձույթում

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը`«Սուսերով պարը», հայտնվել է Ճապոնիայի վարձույթում: Հուլիսի վերջին Տոկիոյում ֆիլմը մեծ էկրան կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էր էջում գրել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

«Անհավանական է՝ Յուսուֆ Ռազիկովի «Սուսեով պար» Ֆիլմը հայտնվել է Ճապոնիայի վարձույթում: Ֆիլմը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու DMH studio-ի աջակցությամբ։ Շնորհակալություն բոլորին ու առանձին Տիգրան Մանսուրյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին եւ Շուշանիկ Միրզախանյանին։ Հաջողություն մաղթենք ճապոնացի դիստրիբյուտորներին, ու թող հնարավորինս շատ հանդիսատես դիտի ֆիլմը»,- գրել է Դիշդիշյանը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ Հայաստանյանը՝ դեկտեմբերի 11-ին:

Հայաստանյան պրեմիերայի ժամանակ ռեժիսորը Յուսոֆ Ռազիկովը ներկայացնելով «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը, նկատել էր՝ ֆիլմում Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածն է, որտեղ փորձել են տեղավորել այն խնդիրներն ու ԽՍՀՄ տարիների երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ «Շատ կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- ասել է Ռազիկովը։ Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրահանգ ստանալուց հետո։

Ֆիլմում ներկայացվում է 1942 թվականին Մոլոտովում (Պերմ) կատարվող իրադարձությունները, ուր էլ տարհանվել էր Լենինգրադի «Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը»: Ցուցադրվում է այն իրավիճակը, երբ «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել եւս մեկ պար բալետի վերջին հատվածում եւ ընդամենը ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:

Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ռեժիսորը ավելի վաղ ՀԺ-ին հայտնել էր, որ սկզբունքորեն նպատակադրված է եղել՝ Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորող դերասանը անպայման պետք է հայ լինի: «Ես հայերին տարբերում եմ՝ անկախ ամեն ինչից»,- կատակել էր նա: Դերասան Համբարձում Քաբանյանի համար էլ ինչ-որ ներքին մղում է եղել՝ նկարահանվել այդ ֆիլմում:

Դերերում հանդես են գալիս՝ Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37798 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի