Երևան
12 °C
Կորոնավիրուսոտ աշխարհի տարբեր անկյուններում մահացության դեպքերը վերջին երկու ամսին 5%-90%-ով ավելին են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Financial Times-ը համադրել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսների եւ նախորդ հինգ տարիների նույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշները 14 երկրում ու արձանագրել՝ մահերն ավելացել են 122 հազարով, ոչ թե պաշտոնապես հայտարարված 77 հազարով:
Այս համամասնության վերադրմամբ՝ ֆինանսական վերլուծության ոլորտում առաջատար պարբերականը եզրահանգում է, որ իրականում Covid-19-ով վարակվածների մահերը ողջ աշխարհում ոչ թե 201 հազար են, այլ՝ 318 հազար:

Դիտարկելով 2020-ի մարտ եւ ապրիլ ամիսների ցուցանիշները եւ այս շրջանում արձանագրված մահերը համեմատելով 2015-2019թթ. միեւնույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշների հետ՝ հոդվածի հեղինակները հաշվարկում են, որ մահերը դիտարկված երկրներում պատմական միջինի համեմատ 50 տոկոսով ավելի են եղել:
Հետազոտության շրջանակում ներառված են Ավստրալիան, Բելգիան, Դանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան: Բոլոր երկրներում, բացառությամբ Դանիայի, մահացածության աճի պաշտոնական թիվն էապես մեծ է եղել կորոնավիրուսակիր մահացածների թվից: Խնդիրն այն է, թե որքանով է ճշգրիտ ամեն երկրում հիվանդության բացահայտման թեստավորման կարգը եւ մահացության պաշտոնական վիճակագրությունը: Որոշ երկրներ, ներառյալ Չինաստանը, այժմ հետահայաց վերանայում են գրանցված մահերի պատճառները:
Այսպիսով, նախորդ տարիների համեմատ համաճարակի ժամանակ մահացության դեպքերն ընդհանուր առմամբ Բելգիայում աճել են 60%-ով, Իսպանիայում`51%-ով, Նիդեռլանդներում`42%-ով, Ֆրանսիայում`34%-ով:
Բնականաբար, այս մահերի մի մասն ունի այլ պատճառներ, քանի որ այս շրջանում մարդիկ խուսափում են հիվանդանոցներից նաեւ այլ հիվանդությունների դեպքում: Բայց մահացությունն առավելապես աճել է այն վայրերում, որտեղ Covid-19-ն առավել տարածված է եղել, եւ կարելի է ենթադրել, որ այդ մահվան դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է վիրուսի հետ, այլ ոչ թե պարզապես սահմանափակումների կողմնակի հետեւանքն է:
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի հանրային ընկալման մասնագետ Դեյվիդ Սփիգելհալթերն ասել է, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահերի ամենօրյա ցուցանիշները «չափազանց ցածր էին», քանի որ դրանք ներառում էին միայն հիվանդանոցներում արձանագրված մահերը:
«Անաչառ համեմատություն կարող եք ունենալ միայն այն ժամանակ, երբ դիտարկենք բոլոր մահերի պատճառները… Մահվան աճի հետ կապված այնքան հարցեր կան. Covid-19 ախտորոշում չունեցողների մահվան վկայականները հուշում են, որ այդ մարդկանց մահը միանշանակ կապված է եղել այս համավարակի հետ»:
Մահվան առավել մեծ աճ է գրանցվել քաղաքային տարածաշրջաններում, որտեղ եղել է վարակի բռնկում: Սա հատկապես մտահոգիչ է զարգացող շատ տնտեսությունների դեպքում, որտեղ մահացության իրական աճը կարող է տասն անգամ գերազանցել պաշտոնական տվյալներին:

Արտասահմանյան այլ լրատվամիջոցներ փոխանցում են, որ Էկվադորի Գուայաս նահանգում մարտի 1-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Covid-19-ով վարակակրի մահվան ընդամենը 245 պաշտոնական դեպք է գրանցվել, բայց ընդհանուր մահացության մասին տվյալները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում այստեղ մահացել է մոտ 10.200 մարդ. սա պատմական միջինից ավելի է 350 տոկոսով:
Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա նահանգում, որ Եվրոպայում վարակի բռնկման կենտրոնն է, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 13 հազարով ավելի մահ է գրանցվել: Սա 155%-ով ավելի բարձր է պատմական միջինից եւ զգալիորեն բարձր՝ պաշտոնապես հայտարարված Covid-19-ով պայմանավորված մահերի 4348 ցուցանիշից:
Իտալական Բերգամո քաղաքի հարակից տարածաշրջանում գրանցվել է միջազգային համեմատականով՝ վատթարագույն աճը`մահացության մակարդակը միջինից բարձր է եղել 464 տռոկոսով, այս շարքում հաջորդը Նյու Յորքն է 200 տոկոս աճով եւ Իսպանիայի Մադրիդը՝ 161 տոկոս աճով:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում թաղումները 1400-ով ավելին են եղել նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ. սա 15 անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածի մահվան դեպքերի պաշտոնական ցուցանիշը՝ 90-ը:

Մարտահրավերը չի սահմանափակվում զարգացող աշխարհով: Միացյալ Թագավորությունում, ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրանցված մահերի թիվն ամենաբարձրն էր այս հարյուրամյակում: Անցյալ հինգ տարիների ցուցանիշից այն բարձր է 76 տոկոսով, եւ 58 տոկոսով բարձր՝ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսով պայմանավորված մահերի պաշտոնական ցուցանիշից:
«Եթե մենք ուզում ենք… [հասկանալ], թե տարբեր երկրներ ինչպես են արձագանքել ծավալվող համավարակին, եւ ինչպես է այն ազդել բնակչության առողջության վրա, ապա պիտի հաշվենք մահերի աճը»,- ասել է Լոնդոնի Հիգիենայի եւ Արեւադարձային բժշկության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր Դեւիդ Լեոնը:
Փորձագետները նախազգուշացրել են, որ այս վարակի համար խոցելի խումբ համարվող տարեցներից շատերը կարող են կնքել իրենց մահկանացուն բնակարաններում: «Շատ քիչ երկրներ են, ըստ երեւույթին, համակարգված եւ պարբերաբար թեստավորում մարդկանց խնամքի տներում, աշխատավայրերում եւ բնակարաններում»,- ասել է Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի Խնամքի քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Ադելինա Կոմաս-Հերրան:
«Համավարակի շրջանում մահացության վիճակագրության մասին խոսելիս պետք է նաեւ հաշվի առնել, որ տեղաշարժման սահմանափակումների արդյունքում մահացությունը մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով կամ մասնագիտական վնասվածներով պայմանավորված, բավական քչացել են»,- ասել է Պրահայի տնտեսագիտական համալսարանի ժողովրդագրագետ, պրոֆեսոր Մարկետա Պեչելդովան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT