«Արսենալը» վերսկսեց մարզումները. անգլիական առաջին թիմն է, որը վերադառնում է աշխատանքի

«Արսենալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումներն իրենց մարզաբազայում: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Նշվում է, որ «զինագործներն» առաջինն են Անգլիայի Պրեմիեր լիգայում, որ անում են դա: Նրանք վերադարձել են այսօր՝ ապրիլի 27-ին, ավելի 1.5 ամիս ինքնամեկուսացման պայմաններում մարզվելուց հետո:

Այնուամենայնին մարզումներն առայժմ չեն լինի այնպիսին, ինչպիսին էին մինչեւ կորոնավիրուսի տարածումը: Խաղացողներն առանձին-առանձին են գալու մարզաբազա արդեն կրելով մարզումային հագուստը, մարզվելու են նույնպես առանձին. յուրաքանչյուրի համար նախատեսված է լինելու խաղադաշտ եւ գնդակ: Միաժամանակ բազայում լինելու է առավելագույնը 5 խաղացող: Ընթացքում նրանք իրար հետ չեն շփվելու: Մարզումը տեւելու է 1 ժամ, որից հետո անմիջապես հեռանալու են առանց լոգանք ընդունելու եւ ընթրելու, ինչպես սովորաբար անում էին:

Ակումբը, որին պատկանում են ՀՀ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները, մարզաբազայում մարզումները թույլ տալու որոշում է կայացրել, քանի որ ֆուտբոլիստների համար բարդ էր լինում ինքնամեկուսացած մնալ: Նշվում է, որ մարզասրահում մարզումներ անելու հետ կապված մարզիկները խնդիրներ չեն ունեցել, սակայն բացօթյան մարզումների ժամանակ չեն կրողացել խուսափել երկրպագուներից, որոնք մոտենում էին սելֆիի կամ ստորագրության համար:

Մառախլապատ Ալբիոնում այս մարզաձեւը կորոնավիրուսի տարածման պատճառով կանգնեցվել է մարտի սկզբից: Անգլիական ֆուտբոլի առաջին ճանաչված դեմքը, որի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հենց «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան է: Նրա մասին հայտնի դառնալուց հետո ակումբի աշխատակիցներն ու ֆուտբոլիստներն ինքնամեկուսացման են ենթարկվել:

Մեծ Բրիտանիայի շատ են ցանկնում, որ ֆուտբոլը հնարավորինս շուտ վերադառնալ: Իշխնությունները հորդորել են Պրեմիեր լիգայի ղեկավարությանը փորձել 2019-20 մրցաշրջանի խաղերը վերսկսել հունիսի սկզբին մարդկանց տրամադրությունը բարձրացնելու համար, եւ մարզումների վերաբերյալ «Արսենալի» որոշումը դիտվում է որպես առաջին քայլ: Բրիտանական մամուլում կան տեղեկություններ, որ Պրմիեր լիգան նախատեսում է վերսկսել հունիսի 8-ից: Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների: Ամեն հանդիպման ընթացքում լինելու է 300 մարդ՝ խաղացողները, մարզչական շտաբերը, մրցավարները, անվտանգության աշխատակիցները, մարզադաշտի աշխատակիցները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Կախված իրավիճակից՝ առանձին դեպքերում 1 խաղի ընթացքում ներկաների քանակը կարող է հասնել մինչեւ 500-իւ:

Այս շրջանում Պրեմիեր լիգան դիտակում է նաեւ կանոնների որոշակի փոփոխություն: Օրինակ, ՖԻՖԱ-ն առաջարկել է 1 հանդիպման ընթացքում թույլատրել 5 փոփոխություն, եւ լիգայի ղեկավարությունն այժմ մտածում է նաեւ այդ հարցի շուրջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2095 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք