Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գ. Խաչատրյանը հայտարարում է պետական մակարդակով ապօրինությունների մասին

28/04/2020 schedule14:07

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում մեղադրում է որոշ անձանց՝ պետական մակարդակով ապօրինություններ կազմակերպելու մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Այս թեման հասունացել էր երկար ժամանակ, բայց մինչև վերջին պահը հույս կար, որ ողջախոհությունը կհաղթի և գործընթացները կմնան տրամաբանության մեջ։ Այսօր արդեն ակնհայտ սուտ տեղեկատվությամբ փորձ է արվում հերթական անգամ մանիպուլացնել հասարակությանը, այն էլ վարչական լծակների կիրառմամբ։ 

Վերջին 12 տարիներին կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության զարգացումն ու  հզորացումը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է եղել, որի համար գործընկերների հետ համատեղ ներդրել ենք սոցիալական կապիտալ, ռեսուրսներ, անհնարինին հասնող ջանքեր և էներգիա։ Բնականաբար, ավելորդ եմ համարում նշել, որ երբևէ չենք դիտարկել ընկերությունը որևէ երկրի կամ կողմերին վաճառելը՝ գիտակցելով հայկական տելեկոմ ունենալու կարևորությունն ու քաղաքացիների առաջ ստանձնած պատասխանատվությունը։ 

Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։ 

Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետևանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական և միջազգային գործընկերների , ընթացիկ և ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա ։  Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։ 

Խնդրում եմ արձանագրել,  որ այս անօրինությունները, նման բացահայտ եղանակով տեղի են ունենում 2020 թվականին, բաց տեղեկատվության ժամանակներում ու այն պարագայում, երբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված և արդեն իսկ երկրի տնտեսությանը զգալի մասը հարվածի տակ է, այդ թվում նաև մեր ընկերությունների խումբը։ 

Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների։ Հանգամանքերից ելնելով այսօր հանրայնացնում ենք միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանաք,  որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնենք։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին,  ՀՀ-ում գործող տեղական և միջազգային բիզնես ասոցացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան կազմակերպություններին հետևել այս գործընթացին և գնահատականներ տալ։ 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալիու։ Վստահ եմ, որ մեր հենքը օրինական է, բարոյական ու մենք չեն դարձնելու 12 տարվա ինստիտուցիոնալ կառույցը՝ իր սոցիալական կապիտալով ու մարդկային ճակատագրերով, սակարկությունների առարկա անգամ ամենածանր ճնշումների պարագայում։  Ucom­-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում։ 

Հայտարարության մեջ հիշեցնում են, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների կողմից և գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է դառնալ երկրի թիվ մեկ գործատուներից մեկը՝ մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով։ Նաեւ նշվում է, որ ընկերությունների խումբը իր գործունեությամբ նաև զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018-ին 315,000 դրամ է եղել, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով մոտ 370,000 դրամ։  Ըստ հայտարարության, «Գալաքսի» ընկերությունների խումբը իր ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից է մեկը՝ տարեկան 13-15 միլիարդ ՀՀ դրամ հարկային վճարումներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3393 դիտում

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարարկել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան