Մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին. Էդմոն Մարուքյան

«Մենք ի՞նչ ենք առաջարկում. մենք ասում ենք՝ Հայաստանում կա 650 հազար ընտանիք, 650 հազար ընտանիքի պարագայում պետք է Կառավարությունը, ՀՀ վարչապետն ասի՝ ում չի ուզում տալ (ֆինանսական օգնություն-խմբ.): Ոչ թե ում է ուզում տալ, այլ ում չի ուզում տալ: Ասի՝ չեմ տա փող պետական աշխատողներին՝ մեզ, որովհետեւ մենք աշխատավարձը ստանում ենք, չեմ տա հանրային ծառայությունների ոլորտին: Շուրջ 150 հազար ընտանիք դուրս է գալիս: Մնացած բոլորին մենք առաջարկել ենք տալ 100 հազար դրամ միանվագ օգնություն, եւ ՀՀ-ում ապրող 470 հազար թոշակառուներին տալ մեկ ամսվա հավելյալ թոշակ: Էս ամբողջ աջակցության գումարը չի կազմում անգամ 100 միլիարդ դրամ: 100 միլիարդ դրամ պետք է անպայման ծախսվի, չծախսելու պարագայում մենք ունենալու ենք խոր, ծանր, ծայրահեղ սոցիալական վիճակ, որն արդեն ունենք». ԱԺ նիստերի դահլիճից նեղացած դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նիստերի դահլիճում վերջինիս վրդովմունքի պատճառը Կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծն էր: Մարուքյանը ֆինանսների նախարարից պահանջեց բացահայտել ամբողջ ճշմարտությունը, բացահայտ ասել, որ ներկայացված նախագծով Կառավարությունը փորձում է խորհրդարանին զրկել բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու ու թույլատրելու իրավունքից:

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ նման սահմանափակում կիրառվելու է միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի համար: Սա չբավարարեց Մարուքյանին:

Լրագրողների հետ զրույցում պարզաբանելով բյուջեի խնայողությունները բնակչությանը բաժանելու իր առաջարկը՝ Մարուքյանն ասաց.

«Մեր առաջարկը կլիներ պոպուլիզմ, եթե գումարը չլիներ, օդից ասեինք՝ առաջարկեք: Ֆինանսների նախարարը կանգնած այստեղ ապատեղեկատվություն է ասում, երբ ասում է՝ գումար չկա»:

Ըստ պատգամավորի՝ ինքն առաջարկում է ծախսել կապիտալ շինարարության համար նախատեսված, սակայն չծախսված գումարը:

«Մոտ 200 միլիարդ ազատ փող կա: Դա մեր ժողովրդի փողն է, ՀՀ քաղաքացու փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին, դրա վրա նստած ասում ա՝ փող չկա, ժողովուրդ ջան: Հիմա մենք ասում ենք՝ փող կա, դա պետք է սրսկել տնտեսության մեջ, տալ մարդկանց, որ մարդիկ դուրս գան, ծախսեն, կոմունալները վճարեն, հարկերի թերհավաքագրումը նվազի»,- նկատեց Մարուքյանը:

Անրադառնալով մեկնաբանություններին, թե եթե դա բաժանեն՝ ինչո՞վ բանակ պահեն, աշխատավարձեր տան՝ Մարուքյանը պատասխանեց. «Բանակն էլ պետք է պահեն, պետությունն էլ պետք է պահեն, քաղաքացիներին էլ աջակցեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45766 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին