Ահաբեկչություն սիրիական Աֆրին քաղաքում. հզոր պայթյունից մահացել է 42 մարդ. կան տասնյակ վիրավորներ (լուսանկարներ)

Սիրիայի Հալեպ նահանգում՝ Աֆրին քաղաքի կենտրոնական շուկայում, երեկ ուշ երեկոյան հզոր պայթյուն է որոտացել. պայթել է ականապատված բենզատար: 

Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները, որոնցից որոշներն էլ նշում են, որ մեքենան լցված է եղել մազութով կամ պայթուցիկ նյութերով:

Նշենք, որ Աֆրինը գտնվում է թուրքական զինված ուժերի հսկողության տակ: Ականատեսների հավաստմամբ՝ պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ թուրք խմբավորումների շրջանում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արդեն արձագանքել է տեղի ունեցածին՝ առաջ բերելով սեփական վարկածը, համաձայն որի՝ «ահաբեկիչները հարձակում են գործել Աֆրինի կենտրոնում տեղակայված եւ պայթուցիկներով բեռնված պահեստի վրա՝ սպանելով 40-ից ավելի խաղաղ բնակչի»: Նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրել է Քրդական բանվորական կուսակցությանը: Թուրք զինվորականներն իրենց շրջանում մահացածներին եւ վիրավորներին դուրս են բերել եւ տեղափոխել թուրքական տարածք: Բացի տասնյակ զոհերից ու տուժածներից, ահռելի նյութական վնասներ է կրել քաղաքը:

Սիրիական Հաթայ նահանգի նահանգապետարանից հայտնել են, որ պայթյունը կազմակերպած անձը ձերբակալվել է: Նահանգապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ 42 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա մահացել, նախնական տեղեկություններով՝ 30 մարդ վիրավորում է ստացել:

Հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Ամբողջությամբ այրվել են տասնյակ շինություններ, խանութներ, առեւտրի կետեր, հրդեհվել է մի քանի ավտոմեքենա:

Սիրիական SANA գործակալությունը հավելում է, որ Աֆրինում իրական քաոս է տիրում: Քաղաքն օկուպացրել են թուրքական ուժերը, որոնք սպառնալիքներով եւ բռնությամբ տարհանում են իրենց տներից տեղաբնակներին՝ այնտեղ բնակեցնելով իրենց կողմից վերահսկվող զինված խմբավորումների զինյալներին ու նրանց ընտանիքներին:

Ահաբեկչությանն արձագանքել են ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում: «Թվիթեր»-ի իր էջում արված գրառման մեջ նա նշել է, որ ահաբեկչական նման մեծամասշտաբ գործողություններն ընդունելի չեն կարող լինել հակամարտող ոչ մի կողմի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2041 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են