Երևան
12 °C
Մի շարք կենդանասերներ ահազանգել են մեզ, որ արտակարգ դրության այս պայմաններում վտանգի մեջ են գտնվում Հայաստանում մասնավորապես ռեստորաններում եւ հանգստյան գոտիներում պահվող գորշ արջերը:
«Տարիներ շարունակ ՀՀ ռեստորաններում, սրճարաններում, գործարաններում, մարզային հանգստյան տներում, գազաբենզալցակայաններում, տների ետնաբակերում կարելի էր հանդիպել բանտարկված գորշ արջերի, որոնց ապօրինաբար վերցնում էին բնությունից, բուծում, նվիրում, վաճառում եւ պահում որպես ընտանի կենդանի»,- նշեցին մեր զրուցակիցները:
Կենդանասերներն անհանգստացած են, քանի որ կորոնավիրուսային վարակի հետեւանքով արդեն ամսից ավելի է՝ չեն գործում Հայաստանի ռեստորանները, ուստի արջերի տերերն այլեւս ունակ չեն լինի սննդով ապահովել վանդակներում պահվող արջերին: Նրանց վստահեցմամբ՝ ռեստորանների մնացորդներով են ժամանակին սնվել արջերը:
Գորշ արջը սակայն գրանցված է Կարմիր գրքում՝ չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի», ինչը նշանակում է, որ տեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է:
«Այս օրենքների առկայությունը սակայն հետ չէր պահել որոշ անհատների շարունակելու կենդանիների հաշվին շահույթ ստանալու մոլուցքը, հատկապես որ օրենսդրությունը թերի էր, իսկ կենդանուն կարելի էր պահել փոքր վանդակներում եւ սննդի մնացորդներով կերակրելով»,- նշեցին կենդանասերները: Նրանց վստահեցմամբ՝ թերի սնման, ոչ պատշաճ խնամքի՝ ավելի ճիշտ դրա բացակայության հետեւանքով արջերը ձեռք են բերում մտավոր եւ ֆիզիակական խեղումներ, մի շարք վտանգավոր հիվանդություններ եւ դառնում ագրեսիվ, այլեւս անպիտան բնության ու մարդկության համար:
Խոցելի կարգավիճակով այս կենդանատեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է: Կենդանասերները մեզ են տրամադրել ցանկ, որտեղ նշած է, թե Հայաստանում քանի ռեստորան կամ հյուրատուն կա, եւ ընդհանուր քանի արջ է պահվում որպես մասնավոր սեփականություն:
Նրանց խոսքով՝ մինչեւ այսօր փրկվել է թվով 32 արջ, որոնք մասնագիտացված խնամք ու պատշաճ կենդանաբուժական խնամք են ստանում, իսկ իրազեկվածության բարձրացման քարոզարշավի արդյունքում անազատության մեջ պահվող արջերի թվը սկսել է նվազել: Այդուհանդերձ, վստահեցնում են՝ ՀՀ տարածքում դեռ շարունակվում են պահվել նվազագույնը 12-18 գորշ արջ՝ կրկին մասնավոր հավաքածուներում, ռեստորաններում ու հանգստյան տներում:
Կից ներկայացնում ենք այն տարածքները, որտեղ, ըստ կենդանասերների, դեռ պահվում են գորշ արջեր՝
«Աշտարակի ձոր» ռեստորան Աշարակում՝ 3 գորշ արջ
«Նաիրի սպա ռեզորթ» հանգստյան տուն Հանքավանում՝ 2 գորշ արջ
MJA resort հանգստյան գոտի Սիսիանում՝ 3 գորշ արջ
Ք. Երեւան, Բանգլադեշ թաղամաս՝ մասնավոր հավաքածու՝ 1 գորշ արջ
Ք. Մասիս, «Մեյմանդարի» շուկային կից գործարան՝ 1 գորշ արջ
«Իմ գյուղը» ռեստորան Տավուշում՝ 2 գորշ արջ
Քանի որ Հայաստանում որեւէ ռեստորան դեռեւս չի գործում, մեզ հաջողվեց կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ նրանցից միայն երկուսից: MJA resort հանգստյան գոտու տնօրեն Արմենը (ազգանունը չնշեց) ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ունեն 3 գորշ արջ, սակայն վստահեցրեց, որ արջերն ամենակեր են եւ չնայած իրենց օբյեկտը չի աշխաում, կենդանիներին կերակրելն իրենից խնդիր չի ներկայացնում: Մեր հարցին, թե ինչ ճաապարհով է ձեռք բերել արջերին, հանգստյան գոտու տնօրենն ասաց, որ գտել է Սիսիան գետից:
«Արջերը խեղդվում էին, մենք փրկեցինք եւ պահում ենք մեզ մոտ»,- ասաց նա: Հանգստյան գոտու տնօրենը նաեւ նշեց, որ «MJA resort»-ը համալիր կենտրոն է, բայց այս պահին գործում է կենտրոնի միայն հյուրանոցը:
«Աշտարակի ձոր» ռեստորանից ՀԺ-ին հայտնեցին, որ իրենց մոտ պահվող արջերն այնքան հարմարավետ եւ լավ պայմաններում են, որ անգամ կենդանաբանական այգիներում այդքան ապահով չէ: Մեզ հետ զրուցեց դրամարկղի աշխատակիցը, նշեց, որ այս պահին իրենց մոտ էլ միայն հյուրանոցն է գործում, սակայն ռեստորանի չաշխաատելը որեւէ կերպ չի ազդոմ այդ տարածքում պահվող կենդանիների կամ թռչունների խնամքի ու սննդի վրա:
Վերը նշված մյուս ռեստորաններ եւ հանգստի գոտիներ չհաջողվեց կապվել, սփյուռ տեղեկատվական համակարգում տեղադրված հեռախոսահամարներին պատասխանող չեղավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT