Երևան
12 °C
Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ իրավիճակ է այս պահին։
«Պարո՛ն Թորոսյան, մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի, խնդրում եմ ներկայացրեք»,- ասաց վարչապետը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո՛, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը՝ 2066։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել, ընդհանուր 929 բուժված կա։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է։ Դժբախտաբար, ունեցել ենք նաեւ 2 մահվան դեպք, եւ կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 32 է։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 քաղաքացի»։
Թորոսյանն ասաց, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար շուտով կանցնեն առանց սիմպտոմ կամ շատ թեթեւ քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։
«Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը, երբ այդ որոշումը կայացնենք, փորձենք ձգել, որովհետեւ դա բերելու է ապագայում հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այսպես ձգել՝ չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք։ Մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդպիսի թիվ կլինի, հնարավոր է՝ ավելի քիչ լինի։ Մի դեպք ունենք, որից փաստացի միշտ փորձել ենք խուսափել. դա հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել, եւ այլ անձինք են վարակվել։ Նորից պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ մարդկանցով մասնակցել, չհամարել, որ վտանգն անցել է»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե արդյոք այս թիվը փոխո՞ւմ է իրենց պլանները։
Ավինյանը կարծիք հայտնեց, թե դեռեւս իրենց պլանները չեն փոխվում․ «Որովհետեւ ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է, եւ մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, ու այդտեղ էլ քիչ թե շատ շրջանակը կոնկրետ է։ Այնուամենայնիվ, վարակի տարածման դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել։ Կարծում եմ՝ դեռեւս նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի, մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահին մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից փոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, եւ էական ոլորտներ բացվելու են։ Այնուամենայնիվ, ինչպես եւ քննարկել ենք, շարունակվելու է փակ մնալ կրթական ոլորտը՝ համալսարանները, դեռեւս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճության ոլորտներում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT