Ապօրինի գույքի մասին օրենքը, որոշ անձանց խուճապն ու Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը. Մակունցը որոշ կապ է տեսնում

«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը չպետք է դիտարկել որպես առանձին դեպք, որովհետեւ այն հետեւանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց հարթակից տեղափոխվել են օֆլայն տիրույթ». Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա ընդգծեց, որ այդ ամենը պետք է դիտարկել այն համատեքստում, որ իրենց քաղաքական թիմի համար բռնության մերժումը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ որպես հիմնարար արժեք:

Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության ատենապետ Արթուր Դանիելյանի միջեւ երեկ տեղի ունեցած միջադեպի համատեքստում Մակունցը հիշեցրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ տեղի ունեցած միջադեպերը:

Մակունցն ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ապրելու համար, նրանց ապահով զգալու համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ է ավելի մեծ գործիքակազմ, Ազգային ժողովը պատրաստ է օժանդակել:

Վերադառնալով Սիմոնյանի հետ տեղի ունեցածին՝ Մակունցն ասաց, որ սա միայն նրա դեմ ուղղված քայլ չէ.

«Իրականում փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու նկատմամբ կամ պաշտոնատար անձի նկատմամբ, ով հնչեցնում է տեսակետ, որը չի համընկնում կոնկրետ խմբի տեսակետին: Իմ անձնական գնահատականն է, որ հատկապես վերջին օրենքներից մեկը, որը ընդունվեց ապօրինի ձեռք բերված գույքի կապակցությամբ, դրան հետեւած Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթները, կարծում եմ՝ անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ»,- նկատեց Մակունցը:

Հարցին, թե ո՞վ է անհանգստացած այդ օրենքից, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այն բոլոր մարդիկ, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել: Անուններ չեմ կարող հնչեցնել, անուններ հնչեցնելը կոնկրետ մարմինների պարտականությունն է, եթե ունեն կամ երբ ունենան տվյալներ հրապարակելու: Բայց ես կարծում եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք ունեն ապօրինի ձեռք բերված գույքի հետ կապված որոշակի մտահագություններ, եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները այդքան էլ դուր չեն եկել, կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է»:

Լրագրողներից մեկն էլ փորձեց ճշտել, թե այդ պահվածքը ինչո՞վ կարող է օգնել նրանց այդ օրենքից խուսափելու հարցում. «Ոչնչով, բացարձակապես այս դրսեւորումները ոչնչով իրենց չեն օգնելու, եւ օրենքը ծառայելու է ՀՀ քաղաքացիներին, հարկատուներին, բոլորիս: Որեւէ օգուտ չի տալու, ուղղակի խուճապային տրամադրությունների դրսեւորում է»,- ընդգծեց նա:

Ալեն Սիմոնյանը նախօրեին ԱԺ-ում տհաճ խոսակցություն եւ լեզվակռիվ էր ունեցել ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե այդ խմբակցության անդամները եւ Արթուր Դանիելյանը ի՞նչ կապ կարող են ունենալ ապօրինի գույքի մասին օրենքի հետ, Մակունցը պատասխանեց.

«Ես տեղյակ չեմ՝ ով ինչ չափով է առնչվում ապօրինի գույք ձեռք բերած անձանց հետ, ես սա չեմ կարող պնդել, վարկած եմ ներկայացնում, որ հնարավոր է՝ առընչվում է այդ օրենքի հետ: Ինչ վերաբերում է ԼՀԿ արձագանքներին եւ երեկվա միջադեպին, անկեղծ ասած՝ չգիտեմ կապել այդ ամենը իրար հետ, թե ոչ, բայց ուզում եմ ընդգծել, որ հանրային սպառնալիքը, հանրային հնչեցված բռնության կոչը, մարդու արժանապատվությունը ոտնահարող ելույթները կարող են հանգեցնել իրավական հետեւանքների»:

Մակունցն ասաց նաեւ, որ իրենց խմբակցությունում քննարկվել է Էդմոն Մարուքյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած բանավեճը, Սիմոնյանը իրեն պահել է արժանապատիվ կերպով եւ ներողություն է խնդրել ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանից, ինչը, սակայն, տեղի չի ունեցել սեռական հայհոյանք հնչեցնողի կողմից:

Լրագրողներից մեկն էլ, անդրադառնալով բռնության կոչերի մասով Մակունցի մեկնաբանությանը, հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետի հայտարարությունները ասֆալտին փռելու եւ այլնի մասին նման կոչեր չե՞ն:

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ տարբեր բաներ են երեւույթին ընդհանուր գնահատական տալն ու կոնկրետ անձին կամ նրա ընտանիքին ու երեխաներին վերաբերող բռնության ու սպառնալիքի կոչեր հնչեցնելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2602 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս