Բուհի ընդունելության քննության ժամանակ մրցույթը կանցկացվի առաջին հերթին ըստ մասնագիտության

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց բուհերի ընդունելության կարգի եւ քննությունների մասին։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը թույլ կտա իրականացնել մի քայլ, որը տասնամյակներ շարունակ քննարկվում է․ քննություններով կկարեւորվի մասնագիտության ընտրությունը։

«Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել 1 կամ մի քանի բուհերի մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե հանձնում է ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված մրցութային միեւնույն առարկայի քննություն»,- նշեց Նախարարը։

Հիշեցենք, որ ավելի վաղ նա հայտել էր, որ ընդունելության համար անհրաժեշտ կլինի հանձնել մեկ քննություն։

Այս դեպքում այլ ֆակուլտետ ու մասնագիտություն դիմողը նույն հավասար պայմաններն այստեղ չի ունենալու։ Առավելությունը տրվելու է առաջին հերթին կոնկրետ այդ բաժին դիմածներին։

Ստացվում է՝ քանի դեռ տվյալ բաժնի տեղերը չեն լրացել, այլ մասնագիտությունների համար դիմածները, նույնիսկ բարձր բալերով, չեն կարողանա մասնակցել այս մրցույթին։

«Յուրաքանչյուր ոք, որ հայտը կլրացնի, պետք է մտածի, թե ինչ մասնագիտություն է ուզում ընտրել»,- նշեց նախարարը։

Դիմորդները 2-րդ շրջանով նոր կարող են մասնակցել արդեն թափուր մնացած տեղերի մրցույթին։

Մրցութային քննության հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության առավելություն է տրվելու հետեւյալ կարգով՝ մեդալակիր դիմորդներ, միջազգային հանրապետական մրցույթների գծով հաղթողներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12 դասարաններում հանրապետական օլիպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած աշակերտներ եւ այլն։

Ընթացքում պատասխանելով աշակերտների մեկնաբանություններին՝ նա նշեց, որ հիմնականում լեզվաբանական համալսարաններում կամ ֆակուլտետներում քննությունը կլինի լեզուներից, տնտեսագիտականում՝ մաթեմատիկայից։

Երեւանի պետական համալսարանի կրոնագիտություն բաժին ընդունվելու համար՝ հայոց լեզու եւ գրականություն կհանձնեն, իսկ կովկասագիտության բաժին՝ հայոց պատմություն։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա բաժին ընդունվելու համար՝ անհրաժեշտ կլինի հանձնել մաթեմատիկա առարկայից քննություն։

Առարկաները շատ են, նախարարը միայն մի քանիսը թվարկեց, մնացածն արդեն ժամեր անց կտեղադրվեն ԿԳՄՍՆ-ի եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքերում։

Հարությունյանն ընդգծեց․ յուրաքանչյուրն ունի 25-45 օր նշելու, թե կոնկրետ, որ մասնագիտություններով է շարունակելու եւ 2 ամիս՝ պատրաստվելու։

Քննությունները կլինեն հուլիսի առաջին տասնօրյակում։

Հարությունյանն իր խոսքում նշեց նաեւ, որ արտակարգ դրության պայմաններում բոլորն ինչ-որ չափով ենթարկվում են զրկանքի։ Յուրաքանչյուրը մի բան կորցնում  է՝ բիզնես, առողջություն եւ այլն։ Սահմանափակումների պարագայում փորձում են անել առավելագույնը։

Նրա խոսքով՝ ընդունված որոշումներն առավելագույն արդյունք ստանալու համար են՝ ի շահ դիմորդի, աշակերտի եւ ուսուցչի։ «Յուրաքանչյուրս մեկս մյուսին օգնելով՝ պետք է առաջ գնանք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3224 դիտում

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել