Այս պահին խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակները, նրանց բնակարանները. պաշտպանը մանրամասնում է

Այս պահին Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում միաժամանակյա խուզարկություններ են տեղի ունենում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ եւ Գուրգեն Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, քանի որ դատական նիստի էր, դրանով փաստաբանական խմբի մյուս անդամներն են զբաղվում, սակայն որքանով ինքը տեղյակ է, փնտրում են որոշակի փաստաթղթեր, առարկաներ. «Պատկերացրեք ՝ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարին, այդ ժամանակ արդեն մեկ անգամ խուզարկություն եղել է, եւ այսօր՝ մեկ տարի եւ ամիսներ անց, հանկարծ որոշում է կայացվում նման ծավալի խուզարկություն կատարել այն դեպքում, երբ խուզարկությունը քննության սկզբում է արվում»: Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ տեղի ունեցած խուզարկության ժամանակ առգրավել են ինչ-որ փաստաթղթեր, առարկաներ, որոնք, ըստ իրենց, որեւէ էական նշանակություն չեն ունեցել. «Անգամ որսորդական օրինական զենք են առգրավել, որ մինչ հիմա չեն վերադարձրել»: Այս պահին առգրավման որոշում կա թե ոչ՝ պաշտպանը չէր հասցրել ճշտել:

Հիշեցնենք՝ այսօր պարզ դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է: Նախկին՝ յուրացման օժանդակության մեղադրանքից բացի նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մեր զրույցում Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Այսօրվա նիստը կայացել է, սակայն նյութերին ծանոթանալու համար պաշտպանը միջնորդել է հետաձգել, ինչը բավարարվել է: Քանի որ միջնորդության բուն քննություն չի եղել, Գուրգեն Խաչատրյանը նիստին չի մասնակցել, սակայն պաշտպանի խոսքով՝ նա Հայաստանում է:

Ինչ վերաբերում է լրացված մեղադրանքին, Երեմ Սարգսյանն ասաց, որ այն ակնհայտ անհիմն է. «Յուրացման օժանդակության մեղադրանքին շարունակություն է տրվել փողերի լվացման հոդվածով, իբր յուրացված գումարը օրինականացվել է, ավելացվել է նաեւ կաշառք ստանալուն օժանդակելու հոդված, որը վերաբերում է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ  եղած հրապարակումներին»: Սարգսյանի խոսքով՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքում է անգամ գրված, որ նրանց միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, որը երկարաձգվել է. «Այսինքն՝ քաղաքացիաիրավական գործ է, ընդ որում, ներկայացնում են, որ դա եղել է Գուրգեն Խաչատրյանի եւ Սեդրակ Առուստամյանի միջեւ, այլ ոչ թե պաշտոնատար անձի՝ Գագիկ Խաչատրյանի: Հիմա Գուրգեն Խաչատրյանը ունի պարտավորություն, նա պետք է մարի այդ փոխառության գումարը, երբ որ տեսել է, որ սահմանված ժամկետի մեջ չի տեղավորվում, որովհետեւ դա բիզնես գործունեության մեջ ներառված գումար էր, երկարաձգման պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքով սահմանված կարգով: Հիմա հարց է ծագում. եթե պայմանավորվածության ավարտին Սեդրակ Առուստամյանին այս գումարը վերադարձվի, այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը ո՞նց է մեկնաբանելու, իրենք արդեն մտածում են, թե չի վերադարձվելու, սա ոչ այլ ինչ է, քան ֆանտազիա, որը չգիտես՝ ում միտքն է, ոնց է ձեւավորվել»: Սարգսյանը նշեց՝ եթե գումարը վերադարձված չլիներ եւ պայմանագրի ժամկետներն անցած լինեին, իրենք ոչինչ ասել չէին կարողանա, բայց սա այլ իրավիճակ է: Թե ըստ պայմանավորվածության երբ պետք է վերադարձվեն գումարները, պաշտպանը չգիտեր, ասաց՝ փոխառության պայմանագիրը դեռեւս իրեն չի ներկայացվել. «Բայց այդ երկարաձգումը հիմա չի եղել, այսինքն՝ սովորական ընթացքով երկու բիզնեսների միջեւ կատարված գործարք է, ենթադրվում է, որ եթե Գուրգեն Խաչատրյանը այլ անձանցից էլ վերցրած լինի փոխառություն, որը վերադարձրած չլինի, ուրեմն՝ դրա՞նք էլ են կաշառք, որովհետեւ Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ կամ Ֆինանսների նախարար, իսկ մյուս տնտեսվարողը կարող էր ՊԵԿ-ի հետ խնդիրներ ունենալ, այս տրամաբանությունն է, ինչը աբսուրդ է»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այս իրադարձությունների զարգացումը եղավ այն բանից հետո, երբ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն արեց՝ կապված Ucom ընկերության հետ: Նա, մասնավորապես, ասել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օտարման պահանջ է եղել, հակառակ դեպքում սպառնացել են, որ կլինեն առավել ծանր մեղադրանքներ եւ կալանավորում. «Եւ դրանից անմիջապես հետո՝ երեկ երեկոյան, նրան տրամադրվեց ծանուցում ներկայանալու վարույթն իրականացնող մարմին, որից հետո առավել ծանր հոդվածներով, ակնհայտ անհիմն մեղադրանքներ առաջադրվեցին ինչ-որ ենթադրական գործողությունների հիման վրա»: Սարգսյանի խոսքով՝ այս իրողությունը եկավ փաստելու, որ այն, ինչ Գուրգեն Խաչատրյանը հայտարարում էր, իրականություն էր. «Դա չհերքվեց էլ, հետեւաբար, այս անօրինականությունների շարքը գնահատում ենք բացարձակ ճնշում Խաչատրյանների վրա՝ ինչ նպատակով էլ որ լինի, այսինքն՝ եթե սա քողարկվում է իբր բարի նպատակներով, ասեմ, որ օրինականությանը չհամապատասխանող ցանկացած գործողություն այլեւս չի կարող քողարկվել «բարի» նպատակներով»: Հարցին՝ ծանուցում ստանալուց հետո Գուրգեն Խաչատրյանը ներկայացե՞լ է, նոր մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը չցանկացավ այս պահին պատասխանել: Նաեւ այլ մանրամասներ չհայտնեց Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի կարգավիճակից: Նշենք, որ ավելի վաղ նա մեզ ասել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ Արտյոմ Խաչատրյանն ունի կասկածյալի կարգավիճակ: Նա այժմ գտնվում է արտերկրում. Սարգսյանի խոսքով՝ Արտյոմ Խաչատրյանն արտերկիր է մեկնել բիզնես գործունեության նպատակով, եւ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Հիշեցնենք՝ օրերս «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրվեց 2011 թվականին ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար: Այդ թվականին հիշյալ պաշտոններին եղել է հենց Գագիկ Խաչատրյանը: Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Առուստամյանը պաշտոնատար անձի որդիների միջոցով նրան տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար. «Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է  փոխառության 2 պայմանագրեր»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 

Լուսանկարում՝ Գուրգեն Խաչատրյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9216 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ