Գնահատման համակարգը չի աշխատում․ ԿԳՄՍՆ-ն նախագիծ է մշակել, ըստ որի՝ 1-4-րդ դասարաններում գնահատական չի նշանակվի

Գնահատման համակարգը չի աշխատում, երեխաներին չի հետաքրքրում՝ ինչ են ստանում. այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է ուսումնական տարին միայն առկա ուսուցման արդյունքներով փակելու որոշմանը, ինչպես նաեւ խոսել այն մասին, որ սովորում են գիտելիքի, այլ ոչ թե թվանշանի համար։

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսեւորել իբրեւ պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որեւէ այլ ցածր գնահատական»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ համակարգում խնդիրները շատ են։ Ինքն էլ ծնող է եւ տեղյակ, որ քիչ չեն իրավիճակները, երբ դպրոցներում ունենում ենք պարզապես թվանշաններ, որոնք բարդ է ասել, թե կապված են կրթական գործընթացի հետ։ Քիչ չեն ծնողները, որոնք տարեվերջին փորձում են ոչ ազնիվ ձեւով կարգավորել երեխայի գնահատականը։

Նշենք, որ այս հարցի հետ կապված որոշակի փոփոխություն առաջիկայում կիրականացվի։ ԿԳՄՍՆ նախագիծ է մշակել, ըստ որի՝ առնվազն 1-4-րդ դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ Կլինեն խրախուսման նոր մեթոդներ։

Այս մասին դեռ երեկ հայտնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ տվյալ համակարգով երեխային գնահատականի փոխարեն կապում են գիտելիքի եւ կրթության հետ։

Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Առցանց ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նաեւ խոսել է ուստարին ամփոփելու հետ կապված որոշումների մասին։ Օրինակ՝ եթե աշակերտը չունի գնահատական մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում, այն ամփոփվելու է առաջին կիսամյակի արդյունքով։

Դպրոցականներին խրախուսելու միջոցներ նույնպես մշակվել են․ երբ գնահատականը լինի ամբողջ թիվ եւ գոնե մեկ ավելի նիշ, այն կկլորացվի եւ ամփոփված գնահատականը կլինի ի շահ աշակերտի։ Օրինակ՝ 6․1-ը կդառնա 7։

Թեեւ փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւս գնահատականների նշանակման վերաբերյալ նման վերաբերմունք ունի, կարծում է, որ մենք արդեն ունենք թվանշանի դերի ուռճացում, օրինակ՝ բուհ ընդունվելիս առաջնահերթությունը տրվում է ատեստատում բարձր թվանշան ունեցողին, եւ այսօր մարդկանց համոզել, որ գնահատականը չկարեւորեն, ճիշտ չի համարում․ դրա համար երկար տարիների աշխատանք է պետք։

«Երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով»։

Անդրադառնալով մինչեւ մարտի 13-ի գնահատականները հաշվի առնելուն՝ նշել է, որ թեեւ հասկանալի է՝ առաջարկվող լուծումներն իրավիճակային են, սակայն տրամաբանական կլիներ, որ ԿԳՄՍՆ-ն գնահատելու հարցում ուսուցիչներին վստահեր, ինչպես հեռավար դասընթացների սկզբում, եւ նշանակելու հարցը որոշելը թողներ նրանց։ Իրենք են թվանշաններ դրել, հիմա էլ թող որոշեն՝ ինչպես անել։

Ինչ վերաբերում է դասերին չմասնակցած աշակերտներին, փորձագետի պարզաբանմամբ, դասարաններում էլ շատ են դպրոցականները, որ կրթական հաստատություն հաճախում են, սակայն դասապրոցեսին չեն մասնակցում: Այնպես որ այդ խնդիրը եղել է։

Խոսելով հեռավար կրթության մասին՝ նշել է, որ այն իրագործվել է, աշակերտներն էլ՝ մասնակցել, սակայն բավական թվով երեխաներ հետ են մնալու ծրագրից։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն պետք է մտածի հատկապես 1-6-րդ դասարանցիների մասին։

Այնուամենայնիվ, նկատել է, որ հեռավար կրթությունը շատ լավ հնարավորություն էր նաեւ ուսուցիչների վերապատրաստման, նոր գիտելիքներ ստանալու, գիտելիքները հետագայում որոշակի գործիքներով կիրառելու տեսանկյունից.

«Ուսուցիչները, աշակերտները, դասախոսներն իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրին, քան նախորդ տարիները միասին վերցված»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3844 դիտում

Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

5-րդ շարասյունը շարունակում է գործել նաև ԱԺ-ում, դուք քաղաքական լուրջ տուպիկի մեջ եք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Կոմունիստ-հոգևոր-գողական գործիչը շփոթել է բեսպրեդելի ժամանակները ժողովրդավար իրականության հետ. Հարությունյան

Սև, կոռումպացված փողերը լցվել են լրատվադաշտ, ընդդիմադիր մեդիաները բազմացել են ճագարային սկզբունքով. Ալեքսանյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են, որքա՞ն լինեն նման գործողություններ, որ հասկանանք. քաղաքապետ

Երևանի մուտքի մոտ նոր անտառային գոտի կհիմնվի. Ավինյան

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել

Արդարադատության ուշացման հարցը խորքային է, պատճառներից մեկը՝ հասարակության միջև բովանդակային խզումը. Փաշինյան

Պուտինը Զատկի հրադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ

Սվաճյան փողոցում քաղաքացի է մահացել

Ծանրամարտի ԵԱ վերջին օր. Հայաստանն ունի 3 մասնակից

Մատենադարանի մոտ «Ինֆինիտի»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է

Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիա

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն, թե՞ դիվանագիտություն

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան

Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ

Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին

Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը

«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է

Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր

Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր

Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում

Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան