Երևան
12 °C
Հայաստանում մեծ հզորությամբ օրական միջինը 200․000 դիմակների արտադրություն սկսելու մասին հայտնի դարձավ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ պարզվեց, որ արտադրությունն իրականացնելու է «Տավուշ տեքստիլ» կազմակերպությունը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ 2 օր անց նշված թիվը կարող է ավելանալ։ Մարզպետը մեզ հետ զրույցում ներկայացրել է որոշ մանրամասներ։
- Պարո՛ն Չոբանյան, երեկ արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանում դիմակների արտադրությունը կսկսվի այսօրվանից...
- Երեկ, ըստ էության, արտադրությունը սկսվել է։ Երեկվա արտադրությունը համարվում էր փորձնական, բայց Բերդ քաղաքում ամեն ինչ անցել է առանց որեւէ խնդիրների, եւ գործարանն արդեն պատրաստ է համապատասխան մատակարարումներ կատարել։
- Խոսքը միայն սովորական բժշկական դիմակների՞ մասին է, թե՞ կարտադրվեն նաեւ հատուկ դիմակներ։
- Հիգիենիկ պաշտպանող դիմակներն այսօր մեծ պահանջարկ ունեցող արտադրատեսակներ են։ Կարտադրվեն եռաշերտ բժշկական դիմակներ։ Դրանք, ընդ որում, ոչ միայն անհատական, այլեւ պրոֆեսիոնալ օգտագործման համար են, բժիշկները եւս այդ դիմակներն են կրում։ Ըստ էության՝ Հայաստանում առաջին անգամ դրված է դրա հոսքագծային արտադրությունը։ Ներդրվել է 2 հոսքագիծ, մեկը՝ Բերդ քաղաքում, մյուսը՝ Արծվաբերդ գյուղում։ Երկու հոսքագծերը միասին օրական կապահովեն մինչեւ 200․000, հնարավոր է՝ մի փոքր ավելի՝ մինչեւ 300․000-ի շրջանակներում արտադրանք։
- Օրական 200․000 եւ ավելի դիմակները կարտադրվեն հենց սկզբի՞ց, թե՞ ընթացքում թիվն այդքան կդառնա։
- Քանի որ արտադրությունը նոր է գործարկվել, կատարվում են որոշակի աշխատանքներ, այս պահին թիվը մոտ է դրան։ 2 օրվա ընթացքում այն կհասնի 300․000-ի, եւ լիարժեք այդքան արտադրանք կլինի։
- Որքա՞ն աշխատատեղ է ստեղծվել՝ արտադրությունը սկսվելու հետ կապված։
- Կոնկրետ այս արտադրության հիմնական գործընթացն ավտոմատացված է, ներկրվել են հատուկ հոսքագծեր, որպեսզի ապահովեն համապատասխան որակական չափանիշներ։ Եթե չեմ սխալվում, 20-ից ավելի աշխատողներ ներգրավված են կոնկրետ դիմակների արտադրության մեջ։ «Տավուշ տեքստիլ»-ը գործում է 2015 թվականից, անընդհատ մեծացնում է իր ծավալները։ Կազմակերպությունում այսօր աշխատում են 700-ից ավելի աշխատողներ։ Այս պահին ունի արտադրություն Չորաթան գյուղում, Արծվաբերդ գյուղում եւ Բերդ քաղաքում։ Այժմ կառուցվում է, եւ այս տարի կավարտվի նոր արտադրամասի շինարարությունը։ Կառուցման հետ հանդերձ՝ աշխատողների թիվը կհասնի 1000-ի։
- Ի՞նչ ժամկետով է նախատեսվում շարունակել դիմակների արտադրությունը։
- Ինչպես նշեցի, Հայաստանում բժշկական դիմակների արտադրություն չի եղել, ու, ըստ էության, ամբողջ ծավալը մշտապես ներմուծվել է արտերկրից։ Կարծում եմ՝ նույնիսկ այս համավարակի շրջանն անցնելուց հետո արտադրական հնարավորությունները լիարժեք կգործեն, որպեսզի ներքին պահանջարկը բավարարեն։
- Պարո՛ն Չոբանյան, ի՞նչ ներդրումներ են իրականցվել՝ գործընթացը սկսելու համար։
- Ինչպես նշեցի, նոր գործարկում է իրականացվել, լավ կլինի, որ այդ մասին խոսի գործարարը։
- Հնարավո՞ր է՝ կազմակերպությունն արտադրի նաեւ բժշկական ձեռնոցներ։
- Կազմակերպությունն արտադրում է շինարակական ձեռնոցներ։ Կարծում եմ՝ հետագայում եթե լինեն այդպիսի ուղղություններ, որոնք համահունչ են այս արտադրությանը, գործարարի հետ կարող ենք քննարկել։ Այս պահին բժշկական ձեռնոցների արտադրության խնդիր դրված չէ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT