Երևան
12 °C
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանվածների եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին։
Սիրիայի հյուսիս –արևելքում գտնվող ալ Հոտայի ձորը մի քանի տարի առաջ եղել է ԻՊ-ի վերահսկողության ներքո։ Այնուհետ տարածքն անցել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի», իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» վերահսկողության տակ, գրում է Region Monitor-ը։
Հետազոտողները ԻՊ-ի հրապարակած տեսանյութերից մեկում նկատել են, որ ահաբեկիչները երկու գերու սպանում և նետում են շուրջ 50 մետր խորություն ունեցող ձորը, ինչից հետո իրավապաշտպաններն այս ուղղությամբ ուսումնասիություն են սկսել։
Մայիսի 5-ին HRW-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ ահաբեկիչները նաև հաճախ սպառնացել են Հոտայի ձորը նետել մարդկանց։ Որոշ ականատեսներ պատմել են, որ ձորում սպանված մարմիններ են նկատել։ 2018թ․ HRW–ի մասնագետները այցելել են տարածաշրջան և դրոնի միջոցով ուսումնասիրել ձորի հատակը։ Պարզվել է, որ ձորի հատակի ջրում 8 սպանված մարմիններ են լողում։ Ելնելով դիակների վիճակից՝ մասնագետները ենթադրում են, որ ԻՊ-ը կարող էր նաև տարածաշրջանում վերահսկողությունը կորցնելու հետո շարունակել դիակները ձորը լցնել։
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախկինում Սիրիայի արևմուտքում՝ մինչև Իրաքի սահմանը ձգվող շուրջ 88 քառակուսի կիլոմետր մակերեսով մի տարածք էր վերահսկում։ Հոտայի ձորը գտնվում է ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված Ռաքքա քաղաքից 85 կիլոմետր հեռավորության վրա։ 2013-2015թթ․ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող այս տարածքները, որ նախկինում հայտնի էին որպես գեղատեսիլ վայրեր, արդեն հիշատակվում են միայն որպես սարսափելի գործողությունների թատերաբեմ։
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ԻՊ-ի ձեռքում գտնված տարածքներում ընդհանուր առմամբ 20 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որտեղ հազարավոր դիակներ կան։ Ահաբեկչական խմբավորման զոհերի թվում կարող են լինել Սիրիայում անհետ կորած մի շարք անձինք՝ ակտիվիստներ, մարդասիրական առաքելությունների մասնակիցներ, լրագրողներ կամ պարզապես որևէ կերպ ահաբեկիչների թիրախում հայտնված անձինք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT