Մանկապարտեզի տնօրենի թեկնածուից կպահանջվի ղեկավարման իրավունքի հավաստագիր, հաստատության գործունեությունը կգնահատվի

Մանկապարտեզներին վերաբերող կամ, ինչպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է ասում՝ «հեղափոխական» նոր օրենքը, որն այսօր ընդունվեց Ազգային ժողովի կողմից, ոլորտում մի շարք փոփոխություններ է նախատեսում։ Խոսքը վերաբերում է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին: 

Նորություններից մեկը նախակրթարան հաճախողների տարիքային շեմին է վերաբերում։ Եթե մինչ այսօր մանկապարտեզները նախատեսված էին 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա արդեն նախակրթական հաստատություն կարող են հաճախել 0-6 տարեկան փոքրիկները։

Ստացվում է, որ նախադպրոցական կրթության տարիքային փուլերն են`վաղ մանկության տարիք՝ 0-ից մինչեւ 2 տարեկան, կրտսեր նախադպրոցական տարիք`2-4, միջին նախադպրոցական տարիք՝ 4-5 եւ ավագ նախադպրոցական՝ 5-6 տարեկան:

Ի դեպ, ըստ փոփոխված օրենքի, որոշակի խմբեր կստանան մանկապարտեզ ընդունվելու առաջնահերթության իրավունք։ Խոսքն այն երեխաների մասին է, որոնց ծնողներն ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, 3 եւ ավելի երեխա կամ զինծառայող են: Առաջնահերթություն կտրվի նաեւ այն երեխաներին, որոնք ունեն կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, տվյալ ուսումնական հաստատություն հաճախող քույր կամ եղբայր: Տվյալ հաստատության աշխատակիցների երեխաները եւս առաջնահերթություն կստանան:

Եթե նախորդ օրենքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ղեկավարների միայն ատեստավորումն էր պարտադիր, այժմ պարտադիր է դարձել նաեւ վերապատրաստումը։ Պարտադիր միջոցառումների ցանկին կավելանա մանկավարժների տարեկան առնվազն 1 անգամ կատարվող բուժզննությունը։

Փոփոխություններից է լիցենզավորման կարգի վերաբերյալ դրույթը։ Նախադպրոցական կրթությունն ամրագրվել է որպես հանրակրթության սկզբնական աստիճան, եւ նման կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն անկախ սեփականության ձեւից ու հիմնադրից, այսուհետ ենթակա կլինի լիցենզավորման։

Նաեւ ամրագրվել է նախադպրոցական կազմակերպության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պայմանը: Այսինքն՝ եթե մինչեւ հիմա միայն դպրոցների դեպքում էր պարտադիր, որ տնօրենի թափուր պաշտոնին մասնակցելու համար թեկնածուն ունենա հաստատությունը ղեկավարելու իրավունքի հավաստագիր, որը նա ստանում է քննության միջոցով, ապա այժմ այդ հավաստագիրը կպահանջվի նաեւ մանկապարտեզի տնօրենի թեկնածուներից: Հաստատության զարգացման ծրագիր ունենալու պահանջ եւս կներկայացվի տնօրենի թեկնածուին։

Համընդհանուր ներառում

Նոր օրենքի գլխավոր փոփոխություններից մեկը համընդհանուր ներառումն է, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ Դա նշանակում է, որ պետք է ապահովվի որակյալ նախադպրոցական կրթություն, հավասար հնարավորություններ, ներառականություն եւ մատչելիություն՝ խելամիտ հարմարեցումների միջոցով։ Սահմանվել է կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորման բարձրացված չափաքանակի դրույթը։

Ըստ ներկայացված հիմնավորման՝ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ընտանիքը դադարում է խուսափել նրա խնամքից կամ միջավայրի հետ շփումից, քանի որ նույն միջավայրը սկսում է ընդունել հաշմանդամություն ունեցողի հավասար լինելու փաստը։

Հավելենք նաեւ, որ այս օրենքը նպատակ ունի կարեւորել երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, հաշմանդամություն ունեցող, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու եւ ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է:

Գնահատումներ, այլընտրանքային մոդելներ

Ոլորտում գլխավոր խնդիրներից կլինի կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը, որոնք կկատարվեն կրթական ծրագրերի բովանդակության վերանայման, ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով։

Որակի ապահովման համար ներդրվել են նաեւ հաստատության գործունեության գնահատման դրույթներ։ Մասնավորապես կիրականացվի ներքին եւ արտաքին գնահատում։ Կլինի երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, նրա զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում:

Նշենք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնելու են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

Նոր օրենքը կկարգավորի նաեւ այն համայնքներում, բնակավայրերում առկա խնդիրը, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ։ Այնտեղ կներդրվեն նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ, որոնք նախկինում չկային։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36774 դիտում

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպես մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին

40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան

Ուժերը, որոնք պատրաստ են Ղուկասյանին ապահովելու ձայներ, բացառում են նրա հետ կոալիցիան, ամաչում. Հարությունյան

Բախվել է 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ

Ապրիլի 7-ին Հայաստանի Պատմության թանգարանը բաց է ցուցադրությունների համար

Ադրբեջանի ԶՈՒ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է տարածել

Կդիտվեն անձրևի, այնուհետև՝ ձյան տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ՀՀ վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի հետ. տեսանյութ

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում ձյան առատ տեղումներ են. տեսանյութ

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր