Լոռիում կորոնավիրուսով վարակվածների մեջ կան հիվանդանոցի ու բանկի աշխատակիցներ, նաեւ մեկ հղի

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա դրությամբ 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարակված անձանցից 8-ը Սպիտակ քաղաքի բնակիչներ են, որոնց մեջ են բանկերից մեկի մասնաճյուղի մի աշխատակից ու Սպիտակի հիվանդանոցի աշխատակցուհիներից մեկը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ հիմա Հայաստանի այլ քաղաքներից ժամանած աշխատակիցներն են աշխատում, քանի որ տեղացի աշխատակիցները մեկուսացված են:

ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, սակայն, այդպես էլ չկարողացավ կոնկրետ ասել, թե Սպիտակի քանի բնակչի մոտ է հաստատվել նոր տիպի կորոնավիրուս: «Ոչինչ չեմ կարող ասել: Այո՛, լսել եմ, որ բանկի աշխատակիցները շփվել են վարակված քաղաքացու հետ, բայց պաշտոնական բան չեմ կարող ասել, խոսակցությունների մակարդակով են, ձեռքիս թիվ չունեմ: Միայն գիտեմ, որ քաղաքում հաստատված դեպքեր կան»,- ասաց Գագիկ Սահակյանը՝ նշելով, որ որեւէ մեկը իրեն թիվ չի հայտնում. «Մարզպետարանն է ողջ ինֆորմացիային տիրապետում»:

Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ հաստատված դեպքերից բացի, կան մեկուսացված անձինք. «Բանկի աշխատողները փոխվել են, կարծեմ Երեւանից են եկել, աշխատում են, շենքը ախտահանել են, մյուս աշխատողները մեկուսացման մեջ են»:

Մեզ հասած տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել նաեւ Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկի մոտ: «ՀԺ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հաստատեց՝ նշելով, սակայն, որ իրենց աշխատակիցը հիվանդանոցում չի վարակվել: «Այո՛, աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է, բայց ԲԿ-ի հետ կապված չէ, իրենց տուն կոնտակտավոր մարդ է եկել, ու ինքը վարակվել է»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ տվյալ աշխատակիցը ներկայումս բուժվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Սպիտակի բուժկենտրոնի տնօրենը փոխանցեց նաեւ, որ թեպետ բժշկական կենտրոնից մեկուսացված անձինք չկան, սակայն կան ինքնամեկուսացվածներ. «Այն պահին, երբ աշխատակցի՝ կոնտակտավոր անձի հետ շփվելու հետ իմացանք, անմիջապես նրան տուն ուղարկեցինք ու աշխատանքը հեռահար կազմակերպեցինք»:

Բացի նշված դեպքը, Սպիտակի բժշկական կենտրոնում թեստավորում է անցել նաեւ մեկ հղի: Պատասխանը եղել է դրական, ինչից հետո նրան տեղափոխել են Երեւան՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: Կնոջ վիճակը բավարար է. «Բոլոր հիվանդների վիճակը բավարար է, այդ աղջկա մոտ վիժման վտանգ կար, դրա համար տեղափոխեցինք Երեւան»:

ՀԺ-ին տեղեկությունն էին հասել նաեւ, որ վարակակիրներ կան նաեւ Մարգահովիտ գյուղում: Գյուղապետ Սամվել Անանյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց վարակակիրներ ունենալու փաստը՝ ասելով. «2 հոգի ՌԴ-ից վերադարձել էին, օդանավակայանից մեկուսացրել էին, 14 օր հետո մարդիկ եկել էին գյուղ: Խոսակցություններ էին տարածվել, թե թեստը դրական է, Երեւանից բացառել էին, ապա կրկնակի թեստավորել ու բացասական արդյունք ստացել»,- հավելեց գյուղապետը:

Հ.Գ. Ավելի ուշ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ի պատասխան ՀԺ-ի հարցման՝ հայտնեց, որ միայն Սպիտակի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 12 հաստատված դեպք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13170 դիտում

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում