Ֆինանսական օժանդակությունը մեծ առավելություն կարող է լինել, եթե ճիշտ ձեւով բաշխեն․ փորձագետը՝ 17-րդ միջոցառման մասին

Ֆինանսական օժանդակությունը մեծ առավելություն կարող է լինել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար, եթե ճիշտ ձեւով բաշխեն գումարները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից այսօր հաստատված 17-րդ միջոցառմանը։

Նշենք, որ 17-րդ միջոցառմամբ օժանդակություն է տրամադրվելու ՏՏ ոլորտի ընկերություններին։ Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսվարողները, որոնք`

համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձեւով` մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Մշակվել է 3 փաթեթ։

1) Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է, կարող են դիմել վերջին երկու տարում ՀՀ-ում գրանցված ու պրոդուկներ ստեղծով ընկերությունները:

2) Կայացած ընկերություններին հատկացվելիք դրամաշնորհների առավելագույն չափը 20 մլն դրամ է: Այս դեպքում ընկերությունը պետք է 2 տարուց ավելի Հայաստանում գրանցված եւ ծառայություններ մատուցող ընկերություն լինի, որը պատրաստ է պրոդուկտ մշակել:

3) Երրորդ կետով՝ համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ կներգրավեն: Համաֆինանսավորումը տրամադրվելու է 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ:

Միջոցառման վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։

- Պարոն Մարտիրոսյան, ՏՏ ոլորտին վերաբերվող 17-րդ միջոցառումն ինչպե՞ս եք գնահատում։ Ինչքանո՞վ է ոլորտը կորոնավիրուսից տուժել։

- Շատ դժվար է այսօր հասկանալ, թե ով է շատ տուժել։ Կան ոլորտներ, որոնց տուժած լինելն ակնհայտ է, օրինակ՝ զբոսաշրջությունն ուղղակի չկա։ Բայց կան ոլոտներ, որոնք ուղղակի տուժում են կապվածության պատճառով։ Որովհետեւ այն ոլորտը, որը սպասարկում է ՏՏ-ն՝ միգուցե չի աշխատում ու ստացվում է, որ ոչ անմիջական, բայց վնաս են կրում։ Չկա ոլորտ, որը տուժած չլինի, իհարկե, կան նաեւ նեղ ուղղվածություն ունեցող կազմակերպություններ, որոնք մեծ հնարավորություններ ստացան։ Օրինակ՝ «Zoom»-ը բավականին հարստացավ այս ամենի արդյունքում։ Բայց բոլորը «Zoom»-ի պես չեն, մարդիկ այսօր հետեւում են հաջողության օրինակներին։ Բազմաթիվ ՏՏ ոլորտի կազմակերպություններ, որոնք սպասարկում են տուրիզմը՝ դոմինոյի էֆեկտով զգում են իրենց վրա ամեն ինչ։ Կարծում եմ ՏՏ ոլորտի առավելությունն այն է, որ շատ ավելի ճկուն են եւ կկարողանան ավելի արագ վերազինվել եւ սպասարկել ուրիշ ոլորտներ։ Բայց ՏՏ ոլորտին ժամանակ է պետք նոր շուկաներ գտնելու համար։ Այստեղ արդեն ֆինանսական օժանդակությունը մեծ առավելություն կարող է լինել, եթե ճիշտ ձեւով բաշխեն գումարները։ Դա թույլ կտա կազմակերպություններին ժամանակ շահել եւ արագ գտնել նոր ուղղություններ։

- Օժանդակության չափերը՝ 10, 20, 30 մլն դրամ են առավելագույնը, այս չափը համահո՞ւնչ է հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին եւ նրանց աշխատանքներին։

- Ես ուզում եմ հիշեցնել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մինչեւ կորոնավիրուսային իրավիճակը մոտավորապես այդպիսի չափով դրամաշնորհներ տրամադրում էր։ Իհարկե, մեծ գումարներ չեն, երբ նայում ես, թե ԱՄՆ-ում վենչուրային կապիտալիստները ինչ գումարներ կարող են ներդնել, բայց դե չեղած տեղից էլի բան է։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե սա աննշան գումար է։ Կարծում եմ, պետք է հասկանանք, որ մեր կառավարությունը չի կարող անվերջ փող տպել եւ եղած գումարները ինչ-որ չափով չափելի են ընդհանուր ոլորտի հետ։

- Ըստ ձեզ այդ գումարով ի՞նչ պետք է անեն ՏՏ ոլորտի ընկերությունները, որպեսզի ե՛ւ իրենք «ոտքի» կանգնեն, ե՛ւ արդարացնեն պետության տրամադրած գումարը։

- ՏՏ ոլորտի յուրահատկությունն այն է, որ անկանխատեսելի է՝ լավ առումով։ Այսինքն՝ իսկապես հնարավոր չէ իմանալ, թե ինչ հետաքրքիր բան կլինի։ Հնարավոր է, որ ոչ մի բան չստացվի. այստեղ կա նաեւ ռիսկայնություն։ Օրինակ՝ նույն վենչուրային կապիտալիստները ներդրում անելով՝ ամենասկզբից էլ գիտեն, որ տապալվելու են։ ՏՏ ոլորտում այդ տապալվելը գործի մի մասն է։ Եթե շինարարությունում տապալվելը կարող է երկրի վրա թանկ նստել, ապա ՏՏ ոլորտի համար դա նորմա է ինչ-որ առումով, եթե իհարկե այդ տապալումները տոտալ չեն լինում։ Բայց, եթե օրինակ՝ 10-20 տոկոսը արդյունք տա, դա վատ չի լինի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2640 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս