Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել 2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով: Համաձայն այդ գործի, հայցվորին պետք է վճարվի 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Բաղրամյան գյուղի 68-ամյա բնակչուհին Եվրոպական դատարանին բողոքել էր ներկայացրել որդու մահվան գործով Հայաստանում իրականացված քննության առնչությամբ: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
Ըստ աղբյուրի, ինչպես նշված է ՄԻԵԴ հաղորդագրությունում, Արայիկ Ավետիսյանը զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, մահացել է գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Քննության հենց սկզբից պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը, մինչդեռ մայրը հանցագործության համար անմիջապես կասկածել է հրամանատարին, ով, կնոջ հավաստմամբ, շարունակաբար նվաստացրել է իր որդուն և նրանից փող շորթել:
Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Արայիկ Ավետիսյանի ծառայակցին: Հայաստանյան դատարանները գործով դատավարության ընթացքում երեք անգամ այն վերադարձրել են նոր քննության՝ մատնանշելով նախաքննությունում առկա թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները:
Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, սակայն 2011 թվականին գործի հերթական վերանայման շրջանակում հարցաքննության ժամանակ հերքել է իր նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ ստիպված է եղել դրանք տալ՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար:
Քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, սակայն 2019-ի մարտին քրեական դատավարությունը երկրորդ անգամ է կասեցվել, քանի որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել մահացածի մարմնին ոչ-հրաձգային վնասվածքների ծագումը, որոնք, ըստ փորձագետների, չէին կարող կրակոցից հետո ընկնելու հետևանք լինել, ոչ էլ հրազենը, որից արձակվել էր կրակոցը:
Անահիտ Մկրտչյանը ՄԻԵԴ էր դիմել՝ պնդելով, որ որդու մահվան գործով քննությունը արդյունավետ չի եղել: Եվրոպական դատարանը որոշել է, որ հայցվորի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT