Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Վարման կարգի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վերահաստատեց այն մտավախությունը, որ հայտնել էր նախագծի քննարկման ժամանակ։ Նա կրկնեց, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։ «Դեմիրճյան փողոցում քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից բազմաթիվ զանգեր»,- ասաց նա եւ հավելեց, որ բոլորը դեմ են արտահայտվում այդ կոնվենցիային։ Պետրոսյանն ասաց նաեւ՝ կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ ՀՀ-ում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց եւ վտանգ է պարունակում։ «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության իրական եւ լավագույն շահերից»,- եզրափակեց Պետրոսյանը։
Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ Պետրոսյանը մտահոգություն էր հայտնել մասնավորապես այն դրույթի հետ կապված, որով երեխաներին պաշտպանվելու, մեծերից օգնություն խնդրելու եւ զգուշանալու մասին դասեր պետք է տրվեին։ Պետրոսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ այդ կրթությունը դեռ ավելի վատ անդրադառնա երեխայի հոգեբանության վրա եւ կոտրի հարգանքն ու վստահությունը մեծերի հանդեպ։
Վարման կարգի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հիշեցրեց, որ հանձնաժողովի նիստի քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել, այդ թվում՝ ԲՀԿ-ն։ «Ցավում եմ եթե առանձին մարդիկ կարողանում են առավոտյան ձեր դիրքորոշման վրա ազդել եւ փոխել ձեր դիրքորոշումը, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այս կոնվենցիան մանկապղծության դեմ է, եւ այն կանխելու է մանկապղծությունը ՀՀ-ում»,- ասաց Մակունցն ու շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին։
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նույնպես կրկնեց, որ կան խնդրահարույց դրվագներ։ «Երբ առաջարկում էինք, որ խմբակցությունները լսումներ կազմակերպելու ինստիտուտից օգտվելու հնարավորություն ունենան, հենց սա դասական օրինակ է, որ մենք կարող էինք նմանատիպ հարցերը, որոնք հնչողություն են ստանում, բերել խորհրդարան, փողոցում կանգնած մեր հայրենակիցներին էլ հրավիրել, համակողմանի քննարկել ու նոր քվեարկել»,- ասաց Էնֆիաջյանը։
Նշենք, որ օրերս Էնֆիաջյանն առաջարկել էր օրենքի մի նախագիծ, ըստ որի՝ առաջարկում էր խմբակցություններին տալ հնարավորություններ՝ ԱԺ լսումներ կազմակերպելու, սակայն պատգամավորները դեմ քվեարկեցին, եւ օրինագիծը չընդգրկվեց օրակարգ։
Ի վերջո, նախագիծն ընդունվեց 79 կողմ եւ 12 դեմ ձայներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT