Երևան
12 °C
Կարեն Կարապետյանը փակ նիստում տվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի ունեցած վառելիքի որակի մասին մեր հարցի պատասխանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ Քոչարյանը չցանկացավ հրապարակել՝ ի վերջո վառելիքի խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ: Ասաց՝ իրենց համար այդ հարցը պարզ է:
«Բայց չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովը երբ որ այդ հարցը տալիս է, ունի այս մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ կարեւոր է համարում նաեւ զինվորականների եւ Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները:
Գնահատելով Պաշտպանության բանակի սպայակազմի աշխատանքը՝ Քոչարյանը նկատեց.
«Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է: Դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա նաեւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Հիմա դուք ուզում եք մանրամասներ, ես դա չեմ ասի»:
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ քանի որ վառելիքի որակի վերաբերյալ հայտարարությունները Կարապետյանն արել է 2017-ի մարտի 1-ին եւ մարտի 13-ին, ուստի իրենք փորձել են պարզել՝ այդ տեսակետների հետ կապված նախկին վարչապետը ի՞նչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, ինչքանով էր ճիշտ իր տեղեկատվությունը, եւ ով էր փոխանցել:
«Ինչու կարճ տեւեց, որովհետեւ պարոն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերից, եւ նրան ուղղվելիք հարցերը առնչվել են սպառազինության եւ թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 2016-18 թվականներին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Այդ հարցերն ենք փորձել քննարկել, փորձել ենք հասկանալ՝ ինչու այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանը այնքանով, ինչքանով Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հնչեցրած հարցերին»,- մանրամասնեց Քոչարյանը:
Քոչարյանը նաեւ հավելեց, որ ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ իրենց բոլոր հյուրերի հանձնաժողով գալն օգնել է իրենց՝ ամբողջացնելու տեղեկատվությունը, հասկանալու տեղի ունեցածը: Եվ այժմ, ըստ նրա, Ապրիլյան պատերազմի մասին ամենամեծ տեղեկատվությունը գտնվում է ԱԺ շենքում:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսն է: Սա նշանակում է, որ առաջիկայում այն զեկույց կներկայացնի կատարված աշխատանքի եւ արված եզրահանգումների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT