Երևան
12 °C
Մայիսի 10-ին հայտարարվել է «Արեւմտյան Ադրբեջանի (Իրեւան) Հանրապետության վտարանդի կառավարության» ստեղծման մասին: Թուրքիայի Կայսերիի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գաֆար Չախմաղլին «ընտրվել է» «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության» նախաձեռնող խմբի նախագահ Բոաոյան համաժողովի կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո:
Ադրբեջանական պարբերականների հետ զրույցում Չախմաղլին նշել է, որ «վտարանդի կառավարության» գաղափարն արդեն վաղուց կանգնած է «ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգում», եւ որ «արեւմտաադրբեջանական (իրեւանական) ծագմամբ կարեւոր մարդիկ գնացել են այդ վճռական քայլին»: Նա նաեւ կիսվել է «Իրեւանի Հանրապետության» հեռանկարային պլաններով՝ նշելով, որ սկզբում նախատեսվում է ստեղծել Ազգային խորհուրդ, ինչից հետո տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ կձեւավորվի կառավարություն:
Թե ովքեր պետք է ընտրեն Ազգային խորհրդի պատգամավորներին, որն էլ իր հերթին պետք է ձեւավորի կառավարություն, չի նշվում: Փոխարենը Չախմաղլին նշել է, որ «Իրեւանի Հանրապետության» նպատակը «պատմական հողերը վերադարձնելն է»: «Պատմական հողերը» ենթադրում են Երեւանը, Սյունիքը, Սեւանը, Գյումրին եւ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներ:
Այս ամենը վատագույն դեպքում զավեշտալի կլիներ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի, հրապարակայնորեն նույնատիպ մտքեր չարտահայտեր: Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, թե 1820-ականներին Իրանից եւ Թուրքիայից «պատմական ադրբեջանական տարածք են տեղափոխվել հարյուր հազարավոր հայեր», իսկ մինչ այդ ներկայիս Հայաստանի մի շարք տարածքներում «ադրբեջանական պետականություն է եղել»:
Պաշտոնական Բաքվի նման հռետորաբանությունը հիմք է տալիս՝ կարծելու, որ հերթական հակահայկական նախագիծը առաջիկայում լայն ֆինանսական եւ հոգեբանական աջակցություն կստանա Ադրբեջանի, ինչպես նաեւ հնարավոր է՝ Թուրքիայի կողմից, քանի որ լուծում է տարածաշրջանային այլ՝ միգուցե ավելի կարեւոր խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտությունն է:
Նորաստեղծ «վտարանդի հանրապետության» իրական նպատակները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքներով: Արեւմտյան Ադրբեջանը (Ազարբայեջան) նահանգ է Իրանի հյուսիս-արեւելքում՝ Իրանական Ադրբեջանում: Որպես քաղաքական նախագիծ՝ եզրույթը եւս նոր չէ եւ Ադրբեջանում սկսել է օգտագործվել 2000-ականների սկզբից: Որպես Իրանի դեմ խաղաքարտ՝ ակտիվ աջակցությունն է ստացել ԱՄՆ-ում: Այսինքն՝ որպես հեռանկարային նախագիծ՝ «Արեւմտյան Ադրբեջանը» կարող է օգտագործվել Իրանի դեմ՝ հընթացս փորձելով նպաստել Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների բավարարմանը: Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ երկու ճանապարհն էլ տեղավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսության շրջանակներում:
Մյուս կողմից, սակայն, Իրանի հյուսիսը անկախացնելու սցենարում թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է ծայրահեղ զգույշ լինի՝ իրենց տարածքում անկախացումների շքերթ թույլ չտալու համար: Բացի դրանից՝ այս սցենարով շարժվելու դեպքում Բաքուն ու Անկարան պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանային եւ միգուցե համաշխարհային խաղացողները եւս դիրքավորվելու են բարիկադների տարբեր կողմերում, ինչը կարող է զգալիորեն խառնել նախօրոք գծած ծրագիրը:
Ինչ վերաբերում է զուտ Հայաստանի ուղղությամբ տարվող պայքարին, «Իրեւանի Հանրապետության» նպատակն ավելի շատ հոգեբանական է եւ հիմնված է հետեւյալ պարզունակ մտածելակերպի վրա. «Եթե Հայաստանից պահանջենք իրենց ողջ տարածքը, ապա նրանք կզիջեն մեզ մերը»: «Մերը» ասելով՝ հարեւան երկրում նկատի ունեն Արցախը եւ հնարավոր է՝ Սյունիքը: Ըստ էության՝ սա տարածքային պահանջ է ՀՀ-ին, դեռեւս անուղղակի, սակայն ֆինանսավորման աղբյուրների բացահայտման պարագայում կարելի է համարել պաշտոնական տարածքային ոտնձգություն:
Նվազագույն վտանգը, որը կարող է «Արեւմտյան Ադրբեջան» երեւույթը պարունակել, դա համեմատությունն է հայկական Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հետ, սակայն ի տարբերություն «Արեւմտյան Ադրբեջանի»՝ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կազմակերպություններն ունեն պատմություն, բնականոն զարգացում եւ արդյունք են տարբեր երկրների հայության աշխատանքի: «Արեւմտյան Ադրբեջանը» բնական զարգացման եւ պատմական նախադրյալների բացակայության պատճառով նման հականիշներից զուրկ է, թեեւ «պատմաբանների» կողմից ամեն ինչ արվելու է՝ դրանք «ստեղծելու» եւ ոչ բծախնդիր ուսումնասիրողին հրամցնելու համար: Պակաս վտանգավոր չէ ինքնին «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարի, եզրույթի եւ անգամ քարտեզի շրջանառությունը, դրանց շուրջ խոսակցությունները եւ քննարկումները, անկախ դրանց երանգավորումից եւ բերված փաստարկներից, քանի որ վերոնշյալ «ոչ բծախնդիր ուսումնասիրողներին» հետաքրքրում է ոչ թե իրականությունը, այլ հնչողությունը եւ կրկնությունների քանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT