Դատապարտյալը հացադուլ է արել վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումների մերժման պատճառով. պաշտպանն այն բողոքարկել է դատարան

Ապրիլի 21-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 24 անձանցից մեկը դատապարտյալ Խաչատուր Սարգսյանն է, որի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը նույն ՔԿՀ-ի պետ, գնդապետ Լաերտ Գրիգորյանի որոշմամբ երկու անգամ մերժվել է, թեպետ վերջինս թե ՔԿՀ-ի համապատասխան ստորաբաժանման, թե ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից որոշ առումով բնութագրվել է դրականորեն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այդ մերժումների, ինչպես նաեւ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ինստիտուտի կայացման խնդիրներն էին նրան դրդել հացադուլի: Սարգսյանը հացադուլի մեջ է մնացել 2-3 օր. պաշտպանի խոսքով՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ տեսակցության արդյունքում նա հացադուլը դադարեցրել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող 24 կալանավորված անձ եւ դատապարտյալ հացադուլ էր հայտարարել՝ պայմանավորված դատավարական ընթացակարգերի երկարաձգումներով, իրենց քրեական գործերի, մեղադրանքների հետ համաձայն չլինելով: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ 24 անձանցից մի քանիսը հացադուլը դադարեցրել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ տեսակցելուց հետո, մի քանիսը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների բացատրական աշխատանքի շնորհիվ: Երկու դատապարտյալ դեռեւս հացադուլը շարունակում է:

Հացադուլը դադարեցրած դատապարտյալ Խաչատուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ. զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու եւ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը նա չի ընդունել: Նույն թվականին դատարանը նրան մեղավոր է ճանաչել նշված արարքների կատարման մեջ եւ դատապարտել 13 տարի ազատազրկման: Հետագայում, սակայն, նրա պատժաչափը կրճատվել է. 2013 թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման դրույթների հիման վրա ՔԿՀ պետը որոշել է պատժի չկրած մասը կրճատել 6 ամսով, իսկ 2018 թ.՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների հիման վրա՝ եվս 9 ամսով: Վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 11 տարի 9 ամիս ժամկետով: Սարգսյանն 8 տարի 4 ամիս է՝ անազատության մեջ է:

Մեր զրույցում նրա պաշտպան  Նորիկյանը մանրամասնեց, որ պատիժը պայմանականորեն չկրելով՝ վաղաժամկետ ազատ արձակվելու առաջին դիմումը ներկայացրել են 2019 թ. հուլիսին, որը, սակայն, մերժվել է: Ամիսներ անց՝ հունվարին, ներկայացվել է 2-րդ դիմումը:  Պրոբացիայի ծառայությունը եւ ՔԿՀ-ն օրենքով սահմանված կարգով կազմել են զեկույցներ, որոնցով թեեւ որոշակի դրական բնութագրումներ են տվել Սարգսյանի վերաբերյալ, սակայն վերջնական եզրակացությունը եղել է բացասական, եւ դրա հիման վրա որոշում է կայացվել պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն դատարան չներկայացնելու մասին: 

Ըստ պաշտպանի՝ զեկույցներում արձանագրվել են, որ Սարգսյանը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 8 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի, չի աշխատել հիվանդությունների պատճառով, դատապարտվել է առաջին անգամ, ընդունում է իր հանցանքը եւ զղջում, դատական ակտով ֆինանսական պարտավորություններ եւ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ չկա, չի ընդունում քրեական ենթամշակույթը, չունի որեւէ կախվածություն, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին եւ մի շարք այլ հանգամանքներ: Դրանց հիման վրա կազմվել է եզրակացություն, ըստ որի՝ պատժի կրման ընթացքում դրսեւորվել է բացասական վարքագիծ, եւ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ։ Նորիկյանի խոսքով՝ զեկույցների հիման վրա ՔԿՀ պետը մերժել է իրենց դիմումը կամայականորեն. նշելով, որ նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ըստ նրա, չի ներկայացվել դրա վերաբերյալ որեւէ հիմնավորում: Ինչ վերաբերում է պատժի կրման ընթացքում իր պաշտպանյալի դրսեւորած վարքագծին, Նորիկյանի խոսքով՝ նա կարգապահական տույժի է ենթարկվել 8 անգամ, սակայն դրանցից 7-ը՝ հեռախոս պահելու կարգը խախտելու համար է, իսկ 1-ը՝ խցակցի հետ վիճաբանելու: Դրանք մարվել են, եւ այս պահին՝ վերջին 2 տարվա կտրվածքով, նա կարգապահական տույժ չունի. «Մենք գործ ունենք այնպիսի խախտման հետ, որը տարածված երեւույթ է, սակայն այս պահին դա էլ է մարված, ինձ համար ավելի տարակուսելի է այն, որ թե Պրոբացիայի ծառայությունը, թե ՔԿՀ համապատասխան ստորաբաժանումները կազմել են զեկույց, դրական բնութագրել նրա ներգրավվածությունը, արձանագրել, որ նա քրեական ենթամշակույթի կրող չէ, ավելին՝ դրան դեմ է, զղջացել է իր արարքի համար, վերասոցիալականացվել է եւ ունի 11 ախտորոշում, որոնք ինչ-որ փուլում կարող են վտանգ սպառնալ նրա կյանքին»: Սուքիասյանը թեեւ երիտասարդ է, սակայն, ըստ պաշտպանի՝ այդպիսի հիվանդությունների համախումբը կորոնավիրուսի պայմաններում կարող է նրան դարձնել խոցելի խմբի անդամ:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ խնդիրը հատկապես գնահատման չափորոշիչների մեջ է. «Օրինակ՝ այդպիսի չափորոշիչ է սահմանվում. պատժի կրման ընթացքում աշխատելու հանգամանքը, մինչդեռ ՔԿՀ-ները չեն ապահովում դատապարտյալներին համապատասխան աշխատանքով, իսկ այս դեպքում մենք ունենք  եզրակացություն, ըստ որի՝ իմ պաշտպանյալը չի կարող աշխատել՝ առողջական վիճակով պայմանավորված: Տվյալ դեպքում թե Պրոբացիայի ծառայությունը, թե ՔԿՀ-ն պիտի առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորեին»:

Մերժման որոշումը դեռ մարտի 10-ին պաշտպանը բողոքարկել է դատական կարգով: Այն մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին, սակայն դատական նիստեր տեղի չեն ունեցել կորոնավիրուսի պատճառով: Դատարանին ուղղված իր բողոքը պաշտպանը հիմնավորել է նաեւ նրանով, որ ողբերգությունը տեղի է ունեցել զինված ուժերում, երբ Խաչատուր Սարգսյանը հանդիսացել է պարտադիր ժամկետային զինծառայող եւ եղել է ընդամենը 18 տարեկան. «Ողբերգության էությունը, շարժառիթը եւ բնույթը հնարավորություն են տալիս հանգելու հետեւության, որ այն դեռեւս չկայացած, սոցիալապես այլ միջավայրում ու հանգամանքներում գտնվող երկու երիտասարդների միջեւ որեւէ ձեւով չհիմնավորված վեճի հետեւանք է եղել, որն ավարտվել է ողբերգությամբ: 18 տարեկան Խաչատուր Սարգսյանը եւ 26 տարեկան Խաչատուր Սարգսյանը բոլորովին տարբեր մարդիկ են. առաջինը՝ դեռեւս նոր կյանքի հունը փնտրող, դեռեւս նոր կայացող, գուցե եւ էմոցիոնալ, իսկ երկրորդը՝ արդեն իսկ կյանքի դժվարություններն ու դրա ողբերգական հետեւանքներն իր եւ իր ընտանիքի վրա տեսած ու կրած, ազատության պայմաններում կյանքը նորից սկսելու, ընտանիք կազմելու երազանքով, ծնողներին՝ նրանց կյանքի վերջն տարիներին նեցուկ լինելու որդիական պատասխանատվությամբ, արդեն յոթ ու կես տարի անազատության մեջ գտնվող երիտասարդ է, որը ցանկանում է նաեւ ճանաչել ու ապրել կյանքը ազատության մեջ՝ խորը համոզմունքով, որ նաեւ անցած յոթ ու կես տարիները քավարանի տարիներ էին, եւ այս ամբողջ ժամանակահատվածը եղել է նաեւ խոնարհում լուսահոգի զինծառայողի հիշատակի առաջ»:

Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ Քրեական օրենսգրքի հումանիզմի սկզբունքը այս տիպի գործերում պիտի դառնա կիրառելի. «Իսկ գնահատման այդպիսի չափորոշիչները անիրական են դարձնում վաղաժամկետ ազատ արձակվելու ինստիտուտի կայացումը, ավելին, այդպիսի չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում ինստիտուտը դարձնում ենք ձեւական»: Նրա խոսքով՝ չափորոշիչները եւ դատապարտյալների համակեցության պայմանները պիտի համապատասխանեցվեն իրար, հակառակ դեպքում ստացվում է, որ զբաղվում ենք ինքնախաբեությամբ. «Կարծում եմ, որ պատժողական քաղաքականության մեջ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների, մասնավորապես՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ գործերով «սառույցը հալվելու» ֆոնի վրա հնարավորություն է ստեղծվում նորովի նայելու ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտի կայացմանը»,- նշեց նա: (Հիշեցնենք՝ այս տարի պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել ցմահ դատապարտյալներ Աշոտ Մանուկյանը եւ Ստեփան Գրիգորյանը,- խմբ.):

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի 2 անձանցից բացի հացադուլ են հայտարարել նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի 4 կալանավորված անձ. «Կալանավորված անձանցից մեկը հացադուլի մեջ է ապրիլի 21-ից, երկուսը՝ մայիսի 4-ից, մեկը՝ մայիսի 8-ից»,- նշեց նա՝ հավելելով, որ նրանք տարբեր քրեական գործերով կալանավորված անձինք են, եւ նրանց հացադուլի պատճառը մեղադրանքի հետ համաձայն չլինելն է: 4 կալանավոր անձանց որեւէ իրավապաշտպան կամ պատգամավոր մայիսի 11-ի դրությամբ չի տեսակցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2244 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում