Երևան
12 °C
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է նոր սեփականատեր ունենալու լուրերի վերաբերյալ հերթական հերքումը: Ըստ հայտարարության՝ մամուլում հայտնված տեղեկությունները, ըստ որոնց, ակումբը նոր տեր ունի, չեն համապատասխանում իրականությանը: Նշվում է, որ հրապարակումները հեռացված աշխատակիցների նախաձեռնությունն են:
«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, որոնք հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը ակումբի PR եւ մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին է:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել եւ չի էլ պատրաստվում տեղի ունենալ։
«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- նշված է հայտարարությունում:
Վերջին շրջանում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված դադարի ընթացքում, «Փյունիկի» շուրջ աղմուկը չի դադարում: Նախ տեղեկություն էր տարածվել, ըստ որի, ակումբը չի մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: Սա «Փյունիկը» հերքեց: Ապա խոսակցություններ եղան, ըստ որոնց, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Բարձրագուն խմբում հանդես եկող թիմը վաճառել է մի հոլանդացու: ՀԺ-ի հետ զրույցում Սողոմոնյանն ընդգծեց, որ ամբողջ «Փյունիկի» սեփականատերը մնում է ինքը: Նաեւ ասաց, որ թիմի մարզումները շարունակում է ղեկավարել Ռոման Բերեզովսկին, որն աշխատում է հեռավար, քանի որ գտնվում է Մոսկվայում եւ կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ժամանել Հայաստան, մինչդեռ ֆուտբոլային շրջանակներում խոսակցություններ կային, ըստ որոնց, Բերեզովսկին հեռացել է, իսկ մարզչի պարտականությունները կատարում է ՀՀ հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Վերջինիս մասին «Փյունիկն» օրերս նույնպես հայտարարություն էր տարածել, որ նա այլեւս ակումբում չէ:
Ըստ մյուս կողմի՝ Սողոմոնյանը փոխանցել է առաջին թիմը եւ ցանկացել է հոլանդացի գործարարին փոխանցել նաեւ ակադեմիան, սակայն հետագայում հետ է կանգնել որոշումից ու հետ պահանջել ակումբը: Երբ հոլանդացին հրաժարվել է, նա էլ թույլ չի տվել օգտագործել «Փյունիկի» գրասենյակներն ու մարզաբազան: Այս թեմայի շուրջ վերջին հրապարակումները պարունակում էին փոխանցման վերաբերյալ փաստաթղթեր, որից հետո էլ «Փյունիկի» պաշտոնական կայքը տարածեց վերը նշված հայտարարությունը՝ նշելով, որ դա նախկին աշխատակիցների ձեռքի գործ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT