Երևան
12 °C
ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունքները գրվել են անձամբ Սամվել Ադյանի կողմից:
Հիշեցնենք, որ այսօր ապացույցների հետազոտման ժամանակ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ, ըստ գործում եղած նյութերի, Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ցանկություն հայտնելով նրա հետ առանձնազրույց ունենալ առանց փաստաբանի ներկայության: Եվս մեկ դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը:
Նախագահող դատավորի խոսքով՝ այդ դիմումներից բացի, Սամվել Ադյանն ավելի ուշ մեկ այլ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ասելով, որ Գեւորգ Խաչատրյանի հետ տեղի ունեցած առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները եւ նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չի տեսնում: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»: Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը վարպետորեն ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ:
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը կատակեց՝ ասելով, թե սպասում էր, որ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը կանդրադառնա քննիչին ուղղված վերջին դիմումին եւ կասի, որ իր այդ գրությամբ Սամվել Ադյանը նրան ցուցում է տվել, որ անհրաժեշտ չէ իրեն հարցաքննել. «Բայց Դավիթ Սանասարյանը կանխեց, որ Սարդարյանը նման կերպ վարվի»,- ասաց նա:
Այնուհետեւ Սանասարյանի հայտարարությանը առարկեց մեղադրող դատախազը՝ ասելով, որ նա պետական պաշտոնատար անձանց՝ քննիչների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ չհաստատված հայտարարություններ արեց. «Ցանկանում եմ արձանագրել, որ առկա դիմումները գրված, ստորագրված են Սամվել Ադյանի կողմից, եւ որեւէ տեղեկություն խախտման կամ այլ անձի կողմից գրված լինելու մասին առկա չէ»: Դատախազի խոսքով՝ նման հայտարարություն անելը տեղին չէ. «Այս բոլոր տվյալները Ադյանը հետագայում նաեւ իր փաստաբանների ներկայությամբ է նշել, հետեւաբար դրանք կասկածի տակ դնելը ներկա փուլում ճիշտ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում Ադյանը եւս հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT