Երևան
12 °C
Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսվարողների մոտ տարբեր խնդիրներ են առաջանում պարտադիր վճարումներ կատարելիս, այդ թվում՝ հարկային պարտավորությունների գծով։ Մի մասը շահութահարկի կանխավճարներ էր վճարել տարեսկզբին, սակայն իրավիճակով պայմանավորված՝ գործունեություն չի ծավալել եւ գումարի կորուստ է ունեցել, մյուս մասը համեմատաբար քիչ եկամուտներ ունենալու պատճառով դժվարանում է տարբեր տեսակի պարտավորություններ կատարել, այդ թվում եւ՝ հարկային պարտավորությունները, սակայն, սահմանված կարգով, վճարումներն ուշացնելու դեպքում լրացուցիչ տույժ է կիրառվում։
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն օրենքով պարտավորված է հարկերն ուշացնելու դեպքում տույժ կիրառել, իսկ հակառակն անելը կլինի ինքնիրավչություն։
Նա նշեց, որ տույժերի սահմանաչափը փոքրացվեց գրեթե 2 անգամ, արգելանք կիրառելու չափն էլ 500 հազար դրամից բարձրացավ մինչեւ 1 մլն 500 հազար դրամ. «Այսինքն՝ այդ գործիքով փորձեցին մեղմացնել իրավիճակը»։
Հարցին՝ այս շրջանում հիմնականում ի՞նչ խնդիրներ են հարկ վճարողները բարձրացնում, նա պատասխանեց. «Եթե ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի բողոքարկումները նայենք, 3 խումբ բողոքներ են եղել։ Առաջին խումբը, կամ դիմումների շուրջ 40 տոկոսն այն մասին է, որ տնտեսվարողները մոռացել են շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատելու հայտ ներկայացնել սահմանված ժամկետում։ Երկրորդ խումբը ՀԴՄ շահագործման կանոնների խախտման արդյունքում արձանագրված ակտերի բողոքարկումն է, շուրջ 50 տոկոս դիմումներ այդ մասին են։ Վերջին խումբը բյուջեի հետ կապված բողոքարկումներն են, որը մոտ 10 տոկոս է կազմում»։
Անդրադառնալով շահութահարկի կանխավճարների հարցին՝ Թադեւոսյանն ասաց, որ իրականում կա նման խնդիր, քանի որ 2019թ. արդյունքները լավն են եղել, գեներացված շահույթները մեծ են եղել, հետեւաբար 2020-ի կանխավճարը նախորդ տարվա բազայի հիման վրա է վճարվել՝ չնայած որ 2020-ը չի կարող կրկնել նախորդ տարվա ցուցանիշը. «Շահութահարկի կանխավճարով աշխատող տնտեսվարողները տարբերակ ունեին՝ մինչեւ մարտի 20-ը ներկայացնել այլընտրանքային կանխավճարների համակարգին մասնակցելու դիմում, այսինքն՝ վճարեին շրջանառության 2 տոկոսի չափով, բայց մարտի 20-ին դեռ ամեն ինչ անորոշ էր, եւ մարդիկ չգիտեին՝ ինչ է լինելու»։
Նրա խոսքով՝ այս շրջանում հիմնական խնդիրներից մեկը տնտեսվարողների համար վարձատու-վարձակալ հարաբերությունների հետ էր կապված. «Այդտեղ պետությունն անելիք չունի, բայց 2 կողմը պետք է համաձայնության գա։ Չի լինի՝ մի կողմը վնասներ կրի, իսկ մյուս կողմը շահի։ Բիզնեսի մեջ պետք է փոխզիջումային տարբերակներ գտնեն։ Օրինակ՝ հանրային սննդի կազմակերպությունները չեն աշխատել, բայց վարձատուն ասում է՝ տարածքի վարձակալական վարձը վճարիր»։
Թադեւոսյանն ընդգծեց՝ առիթից օգտվել պետք չէ, եւ որպեսզի 2 կողմերն էլ չտուժեն, պետք է վճարների չափը փոփոխվի. «Հիմա եթե վարձակալը հրաժարվի, ասի՝ բիզնեսս այս տարածքից հանում եմ, դադարեցնում եմ գործունեությունս, վարձատուն ստիպված պետք է լինի նոր վարձակալ գտնել։ Մոտ 1 ամիս առաջ Ռուսաստանում հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների միջեւ գործընկերային պայմանավորվածություն է եղել։ Եթե մի տնտեսվարող տարածքից դուրս է գալիս վճարի հետ կապված խնդրի պատճառով, այդ համաձայնագիրը կնքածներից ոչ մեկը նույն տարածքում չպետք է բիզնես բացի»։ Նա նշեց, որ շուրջ 2 շաբաթ առաջ հայաստանյան մի շարք ցանցեր եւս նմանատիպ հուշագիր են ստորագրել. «10-15-ից ավելի մեծ կազմակերպություններ ստորագրել են»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ, որ պետությունը նմանատիպ իրավիճակների դեպքում վարձակալ-վարձատու հարաբերությունները կանոնակարգելու հարցով ինչ-որ տարբերակ առաջարկի՝ Թադեւոսյանը պատասխանեց. «Չի կարող պետությունն այդպես անել, քանի որ կոնկրետ դեպքերից է կախված։ Շատ նուրբ հարցեր կան։ Մի հարց կա, որը չեն բարձրաձայնում. սովորաբար վարձակալական վճարները ձեւակերպվում են ավելի քիչ, քան վճարում են, այդտեղ եւս խնդիր կա։ Այս իրավիճակը մի կողմից էլ լավ եղավ, եւ այսուհետ բոլորը ճիշտ կգրանցեն, քանի որ եթե դատական կարգով ինչ-որ հարց քննարկվի, հենց պայմանագրի հիման վրա դրված գումարի շրջանակներում է քննարկվելու»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՊԵԿ-ի կողմից իրականացվող կայուն աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումներին, նա պատասխանեց. «Առհասարակ բոլոր ծրագրերի թիրախայնությունը շատ խնդրահարույց է։ Օրինակ՝ այդ կայուն աշխատատեղերի պահպանման միջոցառմամբ ոլորտները տարանջատված չեն։ Մթերային խանութը, որն ակտիվ գործունեություն է իրականացրել, օժանդակություն է ստանում, սակայն դրա կարիքը չունի։ Առաքման ծառայություններով զբաղվող կազմակերպությունները եւս աշխատակիցներ են շատացրել, քանի որ էլի ակտիվ գործունեություն են ծավալել եւ եկամուտ ստացել»։
Թադեւոսյանի կարծիքով՝ 2 դեպք կա. մեկն այն է, որ ընկերությունն աշխատողներին պահել է, ինչքան էլ որ վատ վիճակում է եղել, մյուսը պահպանել է եւ դեռ մի բան էլ ավելացրել է, քանի որ գործերը լավ են եղել. «Ստացվում է՝ օժանդակությունը հասել է նաեւ այն մարդուն, որը դրա կարիքը չուներ»։
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավարի կարծիքով՝ պետք է բիզնեսների ոլորտները դասակարգվեն, մուտքագրվի, թե որոնք են ավելի շատ խնդիր ունեցել։ Մեզ մոտ այդ գործողությունները մի քիչ արագ են արվել, կարելի էր 1 օր հետո անել, բայց՝ ավելի դասակարգված։ Նույն զբոսաշրջության, հանրային սննդի ոլորտները կարելի էր առանձին թիրախավորել։
Թադեւոսյանը հանրային սննդի հետ առնչվող, սակայն ոչ այդքան տեսանելի մի օրինակ բերեց. «Մարդ կա, ասում է՝ տպարան ունեմ, իմ հիմնական գործունեությունը եղել է հանրային սննդի համար բուկլետներ, մենյուներ տպելը։ Ասում է՝ առաջ ամեն օր 500 հազար դրամի իրացում ունեի, բայց արտակարգ դրությունից հետո՝ 10 հազար դրամի»։
Խոսելով այս օրերին առիթից օգտվելով ՀԴՄ-ներ չտրամադրող տնտեսվարողների մասին՝ նա նշեց, որ ՊԵԿ-ը պետք է հսկողական գործառույթները շատացնի ու այնպես կազմակերպի, որ բոլոր խախտում կատարողներն էլ պատասխան տան։
Անդրադառնալով հարցին, թե ներկայումս ՀԴՄ սարքեր չունենալու խնդիրներ կա՞ն՝ նա պատասխանեց. «Իրականում, հիմա կա այդ խնդիրը։ Վաճառող ընկերություններ կան, սակայն, իմ կարծիքով, չկան անհրաժեշտ քանակի ՀԴՄ սարքեր, որպեսզի բավարարի պահանջարկին, այսինքն՝ առաջարկը փոքր է եւ չի բավարարում մեծ պահանջարկին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT