Երևան
12 °C
Մոտ 2 ամիս դադարից հետո ողջ աշխարհում ֆուտբոլասերները որակյալ ֆուտբոլ դիտելու հնարավորություն ստացան: Անցած հանգստյան օրերին վերսկսվեց եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկի՝ Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանը, որը դադարեցվել էր մարտի սկզբին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Շաբաթ-կիրակի օրերին կայացան 26-րդ տուրի 9 հանդիպումներից 8-ը, մեկն էլ նախատեսված է այսօր՝ մայիսի 18-ին:
Իհարկե, կարոտած ֆուտբոլասերների համար ցանկացած ձեւով ֆուտբոլը վերադարձնելը շատ կարեւոր էր, սակայն որքան էլ ֆուտբոլիստները ջանք գործադրեին խաղադաշտում, դիտարժանությունը նախկինը չէ: Խաղի ընթացքում ֆուտբոլիստները սոցիալական հեռավորություն են պահպանում, պահեստայինները դիմակներով նստած են տրիբունաներում, մարզադաշտում այնպիսի լռություն է, որ ցանկացած ձայն արձագանքում է, տրիբունաները դատարկ են, ու դա հնարավորինս աննկատ դարձնելու համար Գերմանիայի մարզադաշտերում փոփոխվել է տեսախցիկների դասավորությունը, կարելի է կատարել 5 փոխարինում… Հույզերով ու էմոցիաներով լի այս մարզաձեւի համար անսովոր պայմաններ են, բայց սա առավելագույնն է, ինչ ներկա պայմաններում ֆուտբոլը կարող է առաջարկել իր շահառուներին:
Իսկ այն, ինչ կախված է անձամբ ֆուտբոլիստներից, նրանք փորձեցին անել: Օրինակ՝ ռուրյան դերբիում գրանցվեց տուրի ամենախոշոր հաշվով հաղթանակը: Դորտմունդի «Բորուսիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկեի» դարպասը: Վերջինս պարտության պատճառով կորցրեց 6-րդ հորիզոնականը, որը եվրագավաթներին մասնակցելու իրավունք է տալիս:
Առաջնության առաջատար «Բավարիան», ինչպեսեւ սպասվում էր, հաղթեց «Ունիոն Բեռլինին»: Մրցակցի հարկի տակ առավելության հասավ 2:0 հաշվով: Ռոբերտ Լեւանդովսկին, 40-րդ րոպեին բացելով հաշիվը, տպավորիչ ցուցանիշ գրանցեց: Ընթացիկ մրցաշրջանում դա նրա 40-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում: Սա դարձավ 5-րդ անընդմեջ տարին, որ նա առնվազն 40 գոլ է խփում: Բացի այդ՝ լեհ ֆուտբոլիստը շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը; Հիմա իր հաշվին 26 գոլ ունի:
«Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, այս տուրում պարտվեց: Թեեւ համարվում էր հանդիպման ֆավորիտ, սակայն սեփական հարկի տակ խոշոր՝ 0:3, հաշվով զիջեց «Հերթային»: Անկախ պարտությունից՝ թիմը մնաց 9-րդ տեղում: Ադամյանը հանդիպմանը չմասնակցեց վնասվածքի պատճառով:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ հաշիվները.
«Լայպցիգ» - «Ֆրայբուրգ» 1:1
«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Պադերբորն» 0:0
«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ» 1:2
«Այնթրախտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» 1:3
«Քյոլն» - «Մայնց» 2:2
Այսօր տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը՝ «Վերդեր»-«Բայեր»: 27-րդ տուրը նախատեսված է մայիսի 22-24-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT