Երևան
12 °C
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. տարեկան ամփոփիչ նիստը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդի նոր անդամներին՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին, ԵԿՄ կողմից նշանակված, ԵԿՄ վարչության անդամ Բարսեղ Բարսեղյանին, ինչպես նաև «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արա Չալաբյանին:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ.-ի ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում հատուցումների ծավալը կազմել է 822 մլն. դրամ։ Մասնավորապես՝ կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից՝ 2017թ.-ից հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին):
2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում (որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին):
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հաշվետու տարում, 2018 թվականի համեմատ, ավելի քան 1 միլիարդ դրամով ավելացել է հիմնադրամի կողմից հավաքագրվող գումարի ծավալը (շուրջ 8 մլրդ. դրամ), իսկ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալն արդեն հատել է 24 մլրդ. դրամը։ Ի դեպ, նշված ցուցանիշն ավելի քան 2.5 միլիարդ դրամով ավելի է 2017-ին հավաքագրված գումարից։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019-ի ընթացքում, ամսական կտրվածքով, վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55.000-ով։
Հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 1.3 միլիարդ դրամ (2018-ին՝ շուրջ 790 մլն. դրամ, 2017 ին՝ 153 մլն. դրամ)։ Ընդ որում, հատկանշական է, որ փաստացի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, երկրորդ տարին շարունակ, ավելի է, քան հիմնադրամի կողմից կատարված հատուցումները(միայն ակտիվների կառավարումից ստացվել է 1.3 միլիարդ դրամ, այնինչ փոխհատուցումների գումարը կազմել է 822 մլն. դրամ) 2017-2018թթ. համեմատ 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն. դրամով՝ կազմելով 115 մլն. դրամ:
2019 թվականին կատարվել է 2018-ին վճարված՝ շուրջ 94 մլն. դրամի դրոշմանիշային վճարների վերադարձ (սրանք այն գումարներն են, որոնք գոյանում են երկու կամ ավելի տեղ աշխատող քաղաքացիների կողմից հավելյալ վճարվող, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վճարած 1000-ական դրամներից, որոնք, համապատասխան դիմումի դեպքում, հիմնադրամը վերադարձնում է)։
ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը» (Ernst&Young (EY Armenia) (https://www.ey.com/en_gl ) 3 տարի շարունակ դրական եզրակացություն):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT