Շավարշ Կարապետյան կենդանի լեգենդը 67 տարեկան է. կէկրանավորվի նրա կյանքի և հերոսությունների պատմությունը

Այսօր՝ մայիսի 19-ին, հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է: Կենդանի լեգենդը դառնում է 67 տարեկան: 

Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի և վարպետի անունը լսելով՝ չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլև կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»: Պատմության մեջ և մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երևանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղևորների մեծ մասին՝ այդպիսով փրկելով 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին: 

Կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը: 

«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունները առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է:

Արտակ Իգիթյանը շնորհավորել է վարպետին ծննդյան օրվա առիթով և պատմել ֆիլմի ստեղծման գաղափարի, ընթացիկ աշխատանքների մասին: Ռեժիսորը ճգնաժամային իրավիճակում նման ծրագրի իրականացումը հնարավոր է համարում միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով.

«Մենք ունենք կենդանի հերոսներ, որոնք ապրում են մեր կողքին: Դրանցից մեկը Շավարշն է, որը իր արարքներով մարդկային քաջության և պարզապես մարդ լինելու լավագույն օրինակներից է ժամանակակից երիտասարդության համար: Շնորհավորում եմ վարպետին ծննդյան օրվա առիթով և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ես վաղուց եմ ցանկացել Շավարշի մասին պատմող ֆիլմ նկարահանել և շատ ուրախ եմ, որ հենց «Հայֆիլմ» կինոստուդիան հանձն առավ այս նախագծի իրականացումը: Հիմա ֆիլմի ստեղծման ամենաբարդ և կարևոր փուլերից մեկն է. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և պատրաստ են դա իրականացնել այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների»,- հավելեց Արտակ Իգիթյանը:

Արտակ Իգիթյանը նշեց, որ այս փուլում ֆիլմի ստեղծման համար ամենակարևոր գործողություններն են իրականացվում, քանի որ նպատակ ունեն 70-ականների կոլորիտային Երևանի մթնոլորտը, մարդկանց, ճարտարապետությունն առավելագույնս բնորոշ պատկերել ֆիլմում: Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենալու Հայաստանում, նաև Ուկրաինայում և Ֆրանսիայում, իսկ դերասանական կազմում ներգրավված են լինելու դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից և Իտալիայից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5303 դիտում

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ