Երբ երկրպագուները կվերադառնան ֆուտբոլային մարզադաշտեր. «Ռոման» առաջին քայլն է անում

Իտալիայում դեռ չգիտեն՝ երբ է վերսկսվելու կորոնավիրուսի պատճառով դադարեցված ֆուտբոլի ազգային առաջնությունը, իսկ «Ռոման» արդեն մտածում է երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու մասին: Ակումբն այս շրջանում հատուկ կանոնակարգ է մշակում: Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, նախատեսվում է, որ հունվարին մարդիկ կարող են հաճախել մարզադաշտ:

Ընդհանրապես կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում երկրպագուների ներկայությունը ֆուտբոլին առնչվող կարեւորագույն հարցերից է: Ի սկսզբանե ակումբները պատրաստ էին վերսկսել խաղալ ցանկացած գնով, միայն թե չկորցնեին իրենց հիմնական եկամուտները, որոնք ստացվում են հեռուստատեսային ցուցադրության իրավունքների վաճառքից, սակայն հիմա, երբ տարբեր երկրներում վերադարձը մոտ է թվում, արդեն առաջացել է երկրպագուների հարցը, մանավանդ որ Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո բավական խոսակցություններ եղան:

Բունդեսլիգայի ընացիկ՝ 2019-20 մրցաշրջանը վերսկսվեց անցած հանգտսյան օրերին: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սա արդեն իսկ ձեռքբերում պետք է համարեին: Մրցաշարերը դադարեցվել էին անորոշ ժամանակով, ազգային մի քանի առաջնությունները վաղաժամ ավարտվեցին, ու բացի Գերմանիայից՝ եվրոպական մյուս երկրներում էլ անընդհատ որոշումներ են փոփոխում: Այս պայմաններում թվում էր՝ Բունդեսլիգայի վերսկսումը հիանալի նորություն էր ֆուտբոլային աշխարհի, կարոտած երկրպագուների համար:

Բայց արի ու տես, որ դժգոհությունները սպասեցնել չտվեցին: Ոչ բոլորին դուր եկավ այն, ինչ տեսան: Դատարկ տրիբունաները խոսելու առիթ տվեցին: Լրատվամիջոցները մեջբերում են ֆուտբոլասերների կարծիքները, որ ֆուտբոլն առանց երկրպագուների ոչինչ է, դիտարժան չէ: Բացի այդ՝ ֆուտբոլիստների համար խիստ կանոններ են սահմանվել: Գրկախառնությունները չեն թույլատրվում, հետեւաբար գոլերի տոնակատարությունը, ըստ ֆուտբոլասերների, անսովոր է ու անբնական:

Այս դժգոհությունններին, սակայն, պատասխաններ չկան: Ոչ մի տեղ չգիտեն, թե ֆուտբոլասերները երբ են վերադառնալու: Նույնիսկ մրցաշարերն ավարտին հասցնելու վերաբերյալ լիգաների ղեկավարները հստակ ծրագրեր չունեն, էլ ուր մնաց երկրպագուների ներկայությունն ապահովելը: Եվ մինչեև «Ռոման» հույս է տալիս իր հետեւորդներին հունվարի մասին, իտալական մամուլը գրում է, որ ֆուտբոլասերները խաղերի կհաճախեն ամենաշուտը 2021թ. մարտին: Ավելին՝ երկրի սպրոտի նախարարն անգամ առանց հանդիսականների առաջնությունը վերսկսելու գաղափարից ոգեւորված չէ: Իսկ ահա Գերմանիայում էլ ֆուտբոլասերները դեռ չվերսկսած՝ ճնշում են գործադրում: «Քյոլնի» երկրպագուները, ի նշան բողոքի, բազմոց են դրել մարզադաշտի մոտ: Դրա վրա գրված է եղել. «Մարզադաշտ բազմոցի փոխարեն»: Մի շարք մարզասերներ էլ հայտարարել են հեռուստեսությամբ ֆուտբոլ դիտելը բոյկոտելու մասին ու կոչ են արել մարդկանց մարզադաշտ վերադարձնել:

Ինչպես էին Բունդեսլիգայի վերսկսված առաջնությունում տոնում գոլերը

Ինչպես երևում է, Բունդեսլիգայի երկրպագուները բավական ակտիվ են դատարկ մարզադաշտում ֆուտբոլ խաղալու վերաբերյալ դժգոհություններ արտահայտելու հարցում: Եվ այս խնդիրը շուտով կարող է տարածվել նաեւ այլ երկրներում: Չէ՞ որ տարբեր պետություններում վերսկսելու նախապայմաններից մեկը հենց հանդիսատեսի բացակայությունն է: Օրինակ, կան տեղեկություններ, որ Անգլիայում ֆուտբոլասերներին նման իրավիճակ է «սպառնում» առնվազն 1 տարի: Երկրպագուներին հուզող այս հարցն արդեն սկսում է բարձրացվել տարբեր երկրներում: Այս մասին խոսում են, օրինակ, Թուրիքայում: Այնտեղ պլանավորում են վերսկսել խաղալ հունիսի 12-ից, իսկ ֆեդերացիայի նախագահը, կարեւորելով երկրպագուների ներկայությունը, հույս ունի, որ նրանք մարզադաշտ կգնան արդեն հուլիսից: Ուկրաինայում եւս դրան են սպասում, սակայն այնտեղ ավելի զգուշավոր են: Կարծում են, որ դա հնարավոր կլինի աշնանը, իսկ ընթացիկ մրցաշրջանն ավարտին կհասցվի փակ դռների հետեւում:

Ամեն դեպքում վաղ թե ուշ ազգային լիգաներն ստիպված են լինելու հաշվի նստել երկրպագուների գործոնի հետ: Նրանք այսպես, թե այնպես այս առումով որոշումներ ունեն կայացնելու: Մի կողմից մարդիկ կարող են դժգոհել, որ իրենց սիրելի թիմին մարզադաշտից պատշաճ աջակցություն ցույց տալու հնարավորություն չունեն, մյուս կողմից ակումբները կարող են կանգնել մի խնդրի առաջ, որ երկրպագուները, նույնպես լինելով եկամտի մեծ աղբյուր, կարող են մտավախություններ ունենալ եւ չգնալ խաղերին, ինչը եւս ֆինանսական կորուստների կհանգեցնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1983 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք