Սարգիս Գրիգորյանն ու բողոքի ցույցի ևս 5 մասնակից կտուգանվեն 50 հազար դրամով. սոցիալական հեռավորությունը չի պահպանվել

Կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով: Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:

Հիշեցնենք՝ բերման ենթարկված 6 անձանց թվում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Միրզոյանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին: Բողոքի ցույցի մասնակիցները ռեստորանային ոլորտի, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, որոնք պահանջում էին թույլատրել իրենց աշխատել: Նրանց գործունեությունը սահմանափակված է կորոնավիրուսային իրավիճակից ելնելով:

Տպել
5528 դիտում

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը

Ավարտվել է Տավուշի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի մոտ

Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը. այցելել էր Ամենայն հայոց կաթողիկոսը

Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. գրանցվել է 29 մահ, եւս 17-ն էլ՝ այլ հիվանդությունից

«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետեւանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող ծրագրերի մասին

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Թալինում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Վթար Վանաձորում. կա տուժած