COVID-19-ի տարածումը կանխարգելելու գործընթացում ներգրավված է եղել 45 հյուրանոցային տնտեսության օբյեկտ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդների հետ շփված անձինք ու նաեւ այն վարակակիրները, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չունի, արդեն այսօրվանից կմնան կբուժվեն իրենց տներում առողջության առաջնային օղակի բժիշկների հսկողության ներքո:

Մինչ այս կառավարությունը տասնյակ հյուրանոցներից եւ հյուրատներից ծառայություններ է գնել՝ հիվանդների հետ շփում ունեցած անձանց, ինչպես նաեւ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիներին պահելու եւ նրանց առողջությանը հետեւելու համար:

Այս ամենի համար կատարված հատկացումների մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասախան՝ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը նշել է, որ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում ծավալվող աշխատանքների կազմակերպման գործընթացում ներգրավված է 45 հյուրանոցային տնտեսության օբյեկտ (ՀՏՕ), որոնցից 36-ից կառավարությունը ծառայությունը ձեռք է բերել վճարովի հիմունքներով: Մյուսները դա արել են որպես բարեգործություն:

Հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել 101 ՀՏՕ, որոնցից՝ 49 կազմակերպություն մարզերից (Արարատի մարզ՝ 2 կազմակերպություն, Արմավիրի մարզ՝ 2 կազմակերպություն, Գեղարքունիքի մարզ՝ 5 կազմակերպություն, Շիրակի մարզ՝ 3 կազմակերպություն, Կոտայքի մարզ՝ 13 կազմակերպություն, Սյունիքի մարզ՝ 6 կազմակերպություն, Վայոց ձորի մարզ՝ 2 կազմակերպություն, Տավուշի մարզ՝ 16 կազմակերպություն) եւ 52 կազմակերպություն Երեւանից:

Ի՞նչ նվազագույն եւ ի՞նչ առավելագույն արժեք է ունեցել մեկ անձի մեկ օրվա համար գնված ծառայությունը (կեցությունը, սնունդը, ախտահանման նյութերն ու ծառայությունները) հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ հյուրանոցների մեկ համարի առավելագույն արժեքը կազմել է 22 հազար դրամ, իսկ նվազագույն արժեքը՝ 5 հազար դրամ, ներառյալ՝ հարկերը, անկախ՝ համարում մեկուսացած անձանց քանակից։

Կախված տվյալ ժամանակամիջոցում հյուրանոցային ծառայություն մատուցող ՀՏՕ-ից եւ նույն ժամանակամիջոցում մեկուսացված անձանց քանակից՝ 14-օրյա կեցության արժեքը տարբեր է եղել:
Ընդհանուր առմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված «Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» 07-04-01-09 ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 14-ի դրությամբ նախարարությունը հյուրանոցներում եւ հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարել է ավելի քան 620 միլիոն 797 հազար դրամ, իսկ սննդի տրամադրման համար՝ ավելի քան 125 միլիոն 997 հազար դրամ: Էկոնոմիկայի նախարարությունն ախտահանիչ նյութերի ձեռքբերման եւ տարածքների ախտահանման ծառայությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված չէ:

Գումարի ո՞ր մասն է տրամադրվել պետբյուջեից, ո՞ր մասը՝ COVID-19-ի դեմ պայքարի հիմնադրամի հանգանակությունից հարցը, ըստ էության, անպատասխան է մնացել: Խաչատրյանը հղում է կատարել այն որոշումներին, որոնցով իրականացվել են գնումները: Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում հյուրանոցային ծառայությունների գնման գործընթացի եւ սննդի կազմակերպման ծառայությունների իրականացման համար Էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորումը կատարվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 28-ի թիվ N388-Ն, 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 592-Ն եւ 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշումների հիման վրա: Այս որոշումները ծախսային վերաբաշխումների, նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված միջոցառումներին գումար հատկացնելու մասին են ընդհանուր առմամբ: Ծախսերի համամասնության մասին ոչինչ նշված չէ:

COVID-19-ի դեմ պայքարի հիմնադրամի հանգանակությունից իրականացված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում:

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել արտակարգ դրության ընթացքում օպերատիվ միջոցառումների անհրաժեշտությամբ հնարավոր դարձած կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար հարցի պատասխանում ընդգծվում է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազ չեն:

Հայաստանի Հանրապետությունում նոր COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում պետական կառավարման մարմինների  գնման գործընթացը, ըստ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 296 Ա որոշման, կարող է կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաեւ բացառիկ դեպքերում առանց վերջիններիս առկայության, սակայն հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը հյուրանոցային ծառայություններից գնման գործընթացը եւ վճարումներն իրականացրել է գրավոր գնառաջարկների, ընդունման-հանձնման ակտերի եւ հաշվետվությունների հիման վրա:

Ի դեպ, երեկվա ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ: Նախարարն այն գնահատել էր որպես «կատաստրոֆիկ փոքր գումար»: «Տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար (մոտ 145 միլիարդ դրամ-խմբ.)»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3573 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ