Երևան
12 °C
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի աշխատանքից ազատման դիմումի եւ որպես դրա հիմնավորում ներկայացրած պատճառների շուրջ մամուլում ու սոցցանցերում քննարկումներն օր օրի թեժանում են։ Ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ վստահություն են հայտնում, որ Գոգյանի նման կադրին հեռանալ թույլ տալը կլինի ընդդեմ գիտության ու համակարգային փոփոխությունների:
ԲՈԿ նախագահն ազատման դիմումը ներկայացրել էր մայիսի 14-ին, սակայն վարչապետն այն դեռեւս չի ստորագրել։ Գոգյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որ տեղյակ չէ՝ դիմումը ստորագրվել է, թե չէ: «Ես իմ պարտքն եմ համարելու աշխատել, մինչեւ հստակ դիրքորոշումը լինի»,- ընդգծեց նա։ ԲՈԿ նախագահն, ի դեպ, մեզ հետ զրուցում էր աշխատասենյակից:
Նա հաստատեց, որ օրերս հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց, որ խոսել են ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու իր որոշման պատճառների շուրջ: Այլ մանրամասներ հայտնել Գոգյանը չցանկացավ:
Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում, անդրադառնալով հեռացող կադրերի մասին հարցին, որոնք գնալուց հետո մասնագիտական դժգոհություններ են հայտնում, նախ ասել էր, որ մի շարք դեպքերում դա իրեն չի անհանգստացնում, ավելին՝ հաճախ այդ հեռացումը որպես դեմարշ ներկայացվելը չի նշանակում, որ տվյալ մարդուն պաշտոնից ազատվելը իր ցանկությամբ չի եղել: «Բայց կան դեպքեր, երբ անհանգստանալու կարիք կա, եւ այդ դեպքերում մենք մեր գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրենք, կփորձենք լսել նրանց տեսակետները»,- հավելել էր Նիկոլ Փաշինյանը՝ ինչը, փաստորեն, մասնավորապես Սմբատ Գոգյանին էր վերաբերում։
Այս ընթացքում մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հանդիպման է կանչել Գոգյանին: Թամրազյանը, ըստ նույն տեղեկությունների, ցանկացել է հաշիվ պարզել ԲՈԿ նախագահից ազատման պատճառների մասին տեքստում արված հայտարարությունների համար:
Գոգյանն այս առնչությամբ ասաց՝ լուրջ բան չի եղել, այդտեղ թեմա չկա զրուցելու։
Հիշեցնենք, որ պաշտոնից ազատման դիմում գրելուց հետո նա, ֆեյսբուքյան էջում ներկայացնելով ազատման երեք շերտերը, խոսել էր նաեւ գրագողության մասին՝ անկնարկելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքը։ Նա նշել էր, որ Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Գալոյանը եւ ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանն, ինչպես հայտնի է, վաղեմի ընկերներ են։
Մեզ հետ զրույցի ընթացքում փոխնախարարը Գոգյանից հաշիվներ պարզելու մասին լուրն աբսուրդի ժանրից անվանեց։ Իսկ թե ինչու էր նրա հետ հանդիպելու անհրաժեշտություն զգացել, չմանրամասնեց:
Իսկ մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Գոգյանի հայտարարություններից հետո հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում եւ մայիսի 20-ին կանչվել ԱԱԾ՝ հարցաքննության, Թամրազյանը չհերքեց, սակայն հավելեց, որ ոչ թե կանչվել է հարցաքննության, այլ իրեն հրավիրել են զրույցի։ Այլ մեկնաբանություն չցանկացավ ավելացնել։
Առկա խնդրին այսօր ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նա նշել էր, որ հանրությունը կարիք ունի մանրամասն հասկանալու, թե ինչ խմորումներ են գնում եւ ինչ խնդիրներ կան նախարարությունում։ Կոստանյանը Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկել է հրավիրել ԿԳՄՍ փոխնախարարին ԱԺ եւ քննարկել ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումներ։
Նա քննարկմանը նաեւ հրավիրել է Գոգյանին եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը
Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո
Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով
Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել
Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին
Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ
Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել
Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին
Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին
«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ
Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ
«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT