Երևան
12 °C
Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք: Այս մասին համալսարանի հոգաբարձուների վերջին նիստում հայտարարել է համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Շատերի համար լուրն իսկապես շոկային էր:
«Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երեւի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով եւ այլնով ու եւ այլնով… Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, սա ինձ համար ամենատհաճ դեպքն է, որ ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դա ինձ համար անընդունելի է»,- ասել էր ռեկտորը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել են բուհուում ու դժվար թե տեղյակ չլինեին: Ռեկտորը նաեւ հրավիրել էր աշխատակիցներին՝ անձամբ տեսնելու, բայց՝ ոչ օգտվելու:

Ռեկտորատի վարչական շենքը, որի նկուղում գործել է սաունան
ՀԺ-ի հետ զրույցում Ռուստամ Սահակյանը մեկ անգամ եւս հաստատեց՝ վարչական շենքի նկուղում տարիներ շարունակ եղել ու գործել է սաունա՝ իր բոլոր հարմարություններով: Այն, ըստ ռեկտորի, կառուցվել է շենքի կառուցման ժամանակ, սակայն թե ով կամ ովքեր են օգտվել սաունայից, դժվարացավ ասել:
«Ես՝ որպես կազմակերպության ղեկավար, պետք է եւ պարտավոր էի ծանոթանալ նաեւ շենքային պայմաններին՝ տանիքից մինչեւ նկուղ: Ես չեմ փնտրել ինչ-որ բաներ: Երբ սկսեցի ծանոթանալ, ուսումնասիրել, թե որ նկուղում ինչ կա, մեկում տեսա՝ հատակն է փտած, մյուսում հրաձգարան կար, այս մասնաշենքի նկուղում էլ, որ ամենավերջինն այցելեցի, հայտնաբերեցի շոգեբաղնիքը: Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով: Թե ովքեր են օգտվել, ում է ծառայել եւ ինչ նպատակով, ռեկտորը ոչինչ չասաց՝ նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը իրեն որեւէ պարզաբանում չի ներկայացրել:
«Ինձ համար ավելի կարեւոր գործեր կան հիմա, կառուցվածքային փոփոխություններով ենք զբաղված, դրանք ավելի կարեւոր եմ համարում, եւ հետո, աուդիտ է լինելու, թող աուդիտը զբաղվի: Կարեւորը՝ ես գիտեմ, թե իմ նկուղներում ու իմ տանիքներում ինչ է կատարվել: Գնացեք ճշտեք, թե ով է օգտվել կամ ով է զբաղվել սաունայով»,- հորդորեց ռեկտորը՝ նշելով, որ ինքը միայն կարող է ենթադրություններ անել: Վստահեցրեց՝ սաունան այլեւս չի աշխատի, կշարունակի մնալ, թե, ոչ, դեռ հայտնի չէ:

ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյան
Սահակյանն ասում է՝ նախարարությունից արձագանք դեռ չկա, հոգաբարձուների խորհրդի անդամ է նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը նիստից հետո եւս այցելել ու իր աչքով է տեսել սաունան:
Թե՛ այս, թե՛ հայտնաբերված մյուս խնդիրների առիթով (բուհի տարածքում մի շարք այլ խախտումներ էլ են հայտնաբերվել, որոնց կանդրադառնանք առաջիկայում) ռեկտորն իրավապահ մարմիններին դիմել չի պատրաստվում, ասում է՝ իրավապահ մարմինները դժվար թե այսքան տարի տեղյակ չլինեին տիրող իրավիճակին, եթե ցանկություն ունեն, թող զբաղվեն, իսկ ինքն այլ՝ ոչ պակաս կարեւոր գործեր ունի:
Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ասել էր, որ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները:
ՀԺ-ի հետ զրույցում ՎՊ նախկին երկարամյա ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել համալսարանի շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ սաունա գործելու փաստը՝ նշելով. «Ոչ մի բան ձեզ չեմ կարող ասել եւ ոչ մեկին չեմ կարող ասել: Հենց որ ինքը բարձրաձայնի եւ կոնկրետ անուն կասի, ես կպատասխանեմ անպայմանորեն: Շուտով ամեն ինչ կպարզվի, մի քիչ որ համբերեք, ամեն ինչ կպարզվի»,- ասաց նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:
Ռուստամ Սահակյանը Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր էր ընտրվել այս տարվա մարտի 1-ին: Պաշտոնը թափուր էր 2018 թ.-ի օգոստոսից: Նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT