Թրամփը նահանգապետերին կարգադրել է անհապաղ բացել ԱՄՆ-ի բոլոր եկեղեցիներն ու մզկիթները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր նահանգների ղեկավարներին հորդորել է անհապաղ, հենց այսօր կամ վաղը բացել բոլոր եկեղեցիները, մզկիթներն ու մյուս աղոթավայրերը:

«Ես աղոթավայրերն ու եկեղեցիները հենց հիմա հռչակում եմ որպես կենսական անհրաժեշտություն ունեցող վայրեր, որոնք մատուցում են  համապատասխան ծառայություններ: Որոշ նահանգապետեր ավելի անհրաժեշտ են համարել ալկոհոլային խմիչքների խանութներն ու աբորտ անելու մեջ մասնագիտացած կլինիկաները բացել, քան առաջնահերթությունը տալ եկեղեցիներին: Սա սխալ է: Ես կուղղեմ այդ սխալը, վաղը Միացյալ նահանգներում չի լինելու ոչ մի փակ եկեղեցի ու սրբավայր»,-ասել է Թրամփը՝ լրագրողների հետ ամենանգամյա ճեպազրույցի ժամանակ:

Նա նաեւ հույս է հայտնել, որ եկեղեցիների սպասավորները կանեն ամեն բան՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ  կուտակումները բացառելու համար: Թրամփը հավելել է, որ այս օրերին Ամերիկային ավելի շատ է պետք մարդկանց աղոթքները:

Տպել
10148 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ